
Ստեփանավանում միրգ ու բանջարեղեն վաճառող մի կնոջ մոտ ոտս կախ գցեցի ու պարզեցի, որ հարկայինի տեսուչները ներքին կարգով ռեկետի են ենթարկում վաճառակետերի տերերին։ Ամեն Նոր տարուց առաջ այն հիմնավորումով, որ այդ օրերին առևտուրը շատ է լինում, իսկ հարկերը մնում են նույնը, նրանք հավելյալ տասից քսան հազար դրամ են հավաքում յուրաքանչյուր կետից։ Ասեց՝ էս տարի դարձրել են հիսուն հազար։ Ասում եմ՝ ձեր կետն անօրինական ա՞։ Ասում ա՝ չէ, ամեն ինչ մաքուր ա։ Ասում եմ՝ հարկերը մուծում ե՞ք, կարող ա՞ եկամտի մի մասը թաքցնում եք։ Ասում ա՝ չէ, տեղը տեղին մուծում եմ, ՀԴՄ-ն էլ պարտադիր խփում եմ։ Ասում եմ՝ բայց էլ ինչի՞ պիտի տաք էդ փողը։ Ասում ա՝ տենց ա, հավաքում ենք, պիտի տանք, ուղղակի էս տարի բոլորի գործերը շատ վատ են, չգիտեմ՝ ոնց են տալու, խանութներ կան, որոնցից հարյուր հիսուն հազար են ուզել։ Ասում եմ՝ եկեք գրենք էդ մասին։ Գույնը գցեց, ասում ա՝ չէ, խնդրում եմ, հանկարծ անունս ոչ մի տեղ չտաք, կգան էս կետն էլ ձեռներիցս կխլեն, էլի մի երկու կոպեկ աշխատում ենք։