dav

Ես հոգնում եմ, երևի, գրելուց, միայնակ մեծ սենյակում մնալուց. ժամը 5.00-ին մոտ է, գնում եմ ննջասենյակ, պառկում Դավթի մահճակալին. սենյակի լուսամուտի մեջ երևում է, որ Դավիթն ու Արմինեն հերթական անգամ տեղերը փոխել են.

– Դավիթ չդառավ, մի կրակ դառավ,- ժպտում եմ, շարունակում հիանալ:
Էս շան տղու հետ ո՞նց ենք անելու…

Հանկարծ հազում եմ՝ փռշտալու նման, պայթյունով…
– Առողջություն, հայրիկ ջան…
Դավիթն է. քնա՞ծ է, արթո՞ւն է…
– Շնորհակալություն, Դավիթ տղա։
Չի արձագանքում, քնած է ծուռ Դավիթը…

Որքան էլ Լիլիթ Բլեյանն իր նման խելացի է նվերների ընտրության մեջ՝ Դավթին էլ, ինձ էլ, Արմինեին էլ, ամենամեծ՝ սպասվասծ, նշանակալի-անհրաժեշտ նվերը Սոնա-Դավիթ պարբերական-երկար ժամանակն է, որ միասին անցկացնում են, ինչպես հիմա, այս կիրակի օրով: Եթե պիտի նվերը՝ որևէ տեսքով, հետաձգի, իրենով պայամանավորի այսպիսի հանդիպումները… Որտե՞ղ պիտի հանդիպեն, եթե ոչ Աշոտ պապիկ-տնօրենի տանը, քեռի-եղբայր Դավթի հետ մենամարտում։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել