54409090_fceeada0d87dՆախկին հայեր

       Ալավիները (արաբ.՝ العلويون) հանդիսանում են Կիլիկիայի հայկական թագավորության բնակիչների հետնորդները: Կիլիկյան թագավորության հիմնադրումը թվագրվում է 1080, իսկ անկումը՝ 1375 թվականներով: Սիրիայի հյուսիս-արևմտյան լեռնային շրջաններում և Թուրքիայի հարավում գոյատևող բնակչությունը որոշ չափով պահպանել էր իր հնադարյան կրոնը, որը կրել է իսլամի միայն չափավոր ազդեցությունը: Ժամանակակից Սիրիայում ալավիներ կազմում են բնակչության 10-12%-ը և հիմնականում բնակվում են Լաթակիայի (Սիրիայի հյուսիս-արևմուտք) շրջակայքում: Նրանք կազմում են նաև թուրքական Ալեքսանդրետի (Սիրիային սահմանակից թուրքական մարզ) բնակչության զգալի մասը: Ալավիների կրոնական դոկտրինայում իսմաիլիական իսլամի մնացորդները զուգակցվում են հին արևելյան աստղապաշտության և քրիստոնեության տարրերի հետ: Ալավիները երկրպագում են արևին, լուսնին, հավատում են հոգու վերաբնակեցմանը, նշում են մի շարք քրիստոնեական տոներ և կրում են քրիստոնեական անուններ: Ալավիները հավատում են նաև Աստվածային Երրորդությանը, որի թվին են դասում ԱլիինՄուհամմադին և Սալման ալ-Ֆարսիին (Մուհամմադի զինակիցներից մեկը):

       Սիրիայի սահմաններից դուրս ալավիներին չեն ընդունում որպես մուսուլմաններ, սակայն Սիրիայում նրանք համարվում են շիականենթահամայնք, քանի որ, համաձայն սիրիական սահմանադրության, նախագահ կարող է դառնալ միայն մուսուլմանը, և ալավիների՝ որպես մուսուլմանների ճանաչումը ճանապարհ է բացում նրանց համար դեպի իշխանություն: Ներկայումս ալավիները, կազմելով Սիրիայի բնակչության 10%-ը, լիովին ղեկավարում են ողջ երկիրը: Սիրիական ամբողջ վերնախավը, այդ թվում նաև երկրի նախագահը, ալավիներ են: Իսկ այն հայերը, ովքեր պահպանել են իրենց հավատը, մնացել են հայեր: Ներկայումս ալավիներն ու հայերը երկու լիովին տարբեր ժողովուրդներ են, խոսում են տարբեր լեզուներով: Սակայն առանձին ժողովուրդներ դառնալու համար միանգամայն բավարար է կրոնափոխ լինել: Սերբերը և խորվաթները խոսում են մեկ լեզվով, որը հենց այդպես էլ կոչվում է՝ սերբախորվաթերեն: Նրանց առանձնացնում է միայն այն հանգամանքը, որ սերբերը ուղղափառ են, իսկ խորվաթները՝ կաթոլիկ: Եվ այսպիսով, նրանք, ընդհանուր առմամբ, մեկ ժողովուրդ են: Այս ժողովրդի մի մասն են հանդիսանում նաև իսլամ դավանող բոսնիացիները և ապրում են ներկայումս անկախ Բոսնիա-Հերցեգովինայում: Տարբեր կրոնական պատկանելությունը այնքան է տրոհել այս ժողովրդին, որ դեռևս վերջերս դաժանորեն պատերազմում էին միմյանց դեմ:  Հրեաները և փյունիկացիները միևնույն ժողովուրդներն են, իսկ եբրայերենը և փյունիկերենը միևնույն լեզուներն են: Տարբերությունը կայանում է միայն կրոնում. հրեաները դավանում էին (և դավանում են) հուդայականություն, իսկ փյունիկացիները հեթանոսներ էին:

Ալավիներ

       Ալավիները, ովքեր հայտնի են նաև որպես «ղզլբաշներ» (հավանաբար պարսիկ շիաների՝ ղզլբաշների, նմանությամբ), «Ալի-Ալլա» (Ալիին աստվածացնողներ) կամ նուսայրիներ (հիմնադիրի անունով), իսլամական կրոնական աղանդի հետևորդներն են, որը, ըստ էության, գտնվում է ծայրահեղ շիականության և հատուկ կրոնի սահմաններում: Ալավիականությունը անջատվել է իսմաիլիականությունից և այնքան է հեռացել նրանից, որ շատ առումներով ընդհանրապես կորցրել է կապը իսլամի հետ և վերածվել իսլամի, քրիստոնեության և նախաիսլամական արևելյան հավատալիքների խառնուրդից առաջացած առանձին կրոնի:

 

Ծագումը

       Ալավիականության հիմնադիրն է համարվում աստվածաբան Աբու Շաուիբ Մուհամմադ իբն Նուսայրը (մահացել է Բասրայում մոտ 883 թ.-ին): Վերջինս, լինելով շիական տասնմեկերորդ իմամ ալ-Հասան ալ-Ասկարիի հետևորդը, քարոզում էր նրա աստվածային էությունը, իսկ իրեն համարում էր նրա մարգարեն և առաքյալը:

Դավանաբանության հիմքերը

       Ալավիների գլխավոր սուրբ գիրքն է հանդիսանում «Քիթաբ ալ-Մաջմուն», որը ունի տասնվեց սուրա և համարվում է Ղուրանիկրկնօրինակումը: Այն սկսվում է հետևյալ կերպ. «Ո՞վ է մեր Տերը, ով արարել է մեզ: Նա հավատացյալների էմիրն է, հավատի էմիրը, Ալի իբն Աբու Տալիբը, Աստված: Չկա Աստված նրանից բացի»:

       Ալավիների դավանաբանության հիմքում ընկած է «Հավիտենական Երրորդության» մասին պատկերացումը. Ալին՝ որպես Իմաստի, Մուհամմադը՝ Անվան, Սալման ալ-Ֆարիսին՝ մարգարեի զինակիցը և առաջին ոչ արաբը (պարսիկ), ով ընդունել էր իսլամ՝ որպես Դարպասի մարմնացում («Ալ-Բաբ», արաբ.՝  الباب «Դարպաս»՝ ցանկացած իմամի ամենամոտ զինակցի տիտղոս): Նրանք արտահայտվում են տառերով՝ «այն», «միմ», «սին-Ամաս». ալավիները, դեռևս իսմաիլիականներից ժառանգած «գաղտնի գիտելիքի» հանդեպ հակվածությամբ, ընդհանուր առմամբ հակված են առեղծվածային տեսություններին: Այդ երրորդության մեջ Ալին աստվածային իմաստի մարմնավորումն է, այսինքն, ըստ էության, ինքը՝ Աստված, գոյություն ունեցող ամեն ինչ բխում է նրանից: Մուհամմադը՝ Անունը, Աստծո արտացոլումն է, Մուհամմադը ստեղծել է ալ-Ֆարիսիին, ով Անվան միջոցով հանդիսանում է Աստծո դարպասը: Նրանք միաբնակ են և անբաժանելի: Պաշտում են նաև Ֆաթիմային՝ Մուհամմադի դուստերն ու Ալիի կնոջը՝ որպես անսեռ արարած ալ-Ֆատիր աշխարհից: Աստծուն ճանաչել հնարավոր չէ, եթե նա ինքը իրեն չբացահայտի՝ հայտնվելով մարդու կերպարանքով. այդպիսի հայտնությունները (իսլամի կողմից ճանաչված մարգարեներիկերպարանքով) յոթն են եղել՝ Ադամ, Նուհ (Նոյ), Յակուբ (Հակոբ), Մուսա (Մովսես), Սուլեյման (Սողոմոն), Իսա (Հիսուս) և Մուհամմադ: Այս ամենը Ալիի մարմնավորումն է: Մուհամմադը ինքը (ըստ ալավիների) հայտարարել է. «Ես Ալիից եմ, իսկ Ալին ինձանից», սակայն Ալին ոչ միայն  Մուհամմադի, այլև նախորդ բոլոր մարգարեների էությունն էր:

       Այս ամենի հետ մեկտեղ ալավիները պաշտում են նաև Իսային  (Հիսուս Քրիստոսին), քրիստոնեական առաքյալներին և մի շարք սրբերի, տոնում են Սուրբ Ծնունդը և Զատիկը, ժամերգությունների ժամանակ ընթերցում են Աստվածաշունչ և հաղորդություն են ստանում գինով, կիրառում են քրիստոնեական անուններ: Երկրպագում են նաև Արևին, Լուսնին, արշալույսին և վերջալույսին, սակայն այս հարցի շուրջ գոյություն ունեն տարաձայնություններ: Այսպես կոչված «շամսիյունները»  (նրանք, ովքեր երկրպագում են Արևին) ենթադրում են, որ Ալին«ծնունդ է առել Արևի սրտից»: Լույսը երկրպագողները գտնում են, որ Ալին «ծնունդ է առել Արևի աչքերից», իսկ «կալյազիյունները» (հիմնադրի՝ Մուհամմադ Կալյազիի անունով) Ալիին նույնացնում են Լուսնին: Բացի այդ ալավիները բաժանվում են նաև լույսին (նուռ) և խավարին (զուլմ) երկրպագողների:

       Համաձայն ալավիների հավատալիքների՝ մարդիկ գոյություն են ունեցել նախքան աշխարհի արարումը և եղել են լուսարձակող հուրեր և մոլորակներ, նրանք չգիտեին թե ինչ է ապաշխարությունը և մեղքը: Նրանք հետևում էին Ալիին որպես Արևի, այնուհետև Ալին հայտնվում էր նրանց տարբեր կերպարանքներով՝ ցույց տալով, որ իրեն կարելի է ճանաչել միայն այն ժամանակ, երբ նա ինքը ընտրի դրա համար որևէ միջոց: Յուրաքանչյուր հայտնությունից հետո անցնում էր 7707 տարի և 7 ժամ: Այնուհետև Ալի-Աստվածը ստեղծեց երկրային աշխարհը և տվեց մարդկանց մարմնական կերպարանք: Մեղքերից նա ստեղծեց դևերին և սատանաներին, իսկ սատանաների խարդավանքներից՝ կանանց: Շիական շատ աղանդների պես ալավիները ևս հավատում են հոգիների վերաբնակեցմանը (թանասուհ): Մահից հետո մարդու հոգին վերաբնակվում է կենդանիների մեջ, ընդ որում, հիմար մարդկանց հոգիները վերաբնակվում են այն կենդանիների մեջ, որոնց օգտագործում են որպես սնունդ: Յոթանգամյա բնակեցումից հետո ուղղահավատ մարդու հոգին հայտնվում է աստղային ոլորտում, իսկ մեղսավոր մարդու հոգին՝ սատանաների ոլորտում: Կինը հոգի չունի: Ալավի կանայք աղոթքներ չեն սովորում, նրանց չի թույլատրվում ներկա գտնվել ժամերգություններին: Իսլամական ավանդույթից ալավիները մերժում են Շարիաթը, ինչպես նաև այն հադիսները, որոնք սկիզբ են առել Ալիի իրական կամ մտացածին թշնամիներից (օրինակ՝ առաջին խալիֆ Աբու Բաքրից՝ որպես Ալիի իշխանության «բռնատիրող» և Մուհամմադի կին Աիշայից, ով պայքարում էր Ալիի դեմ):

Պաշտամունք և ծիսակարգեր

       Իսմաիլիականների պես ալավիները ևս հստակ տարբերակում են մտցնում ընտրյալների, գաղտնի գիտելիքներին տիրապետողների և անկիրթ զանգվածի միջև: Ընտրյալներն ունեն  «առանձնահատուկ»  («խասսա»), իսկ մյուսները՝ «շարքային» («ամմա»)   անվանումները: Ցանկացած համայնք ղեկավարում է իմամը, ով Ալիի ներկայացուցիչն է երկրի վրա, նրան հայտնի է ապագան, առանց նրա չի կարող իրականացվել որևէ ծիսակատարություն: Իմամներին հաջորդում է շեյխերի՝ «նաքիբ» (Մուհամմադի ներկայացուցիչների) և «նաջիբ» (Սալմանի ներկայացուցիչների) դասը: Խասսա կարող է լինել միայն նա, ում հայրը և մայրը ալավիներ են: Խասա հռչակվում են անչափահաս (18 տարեկան) դառնալուց հետո տեղական իմամի ղեկավարությամբ «առանձնահատուկների» հավաքի ժամանակ՝ ձեռնադրվողին հայտնելով կրոնի գաղտնիքները և վերջինից ստանալով դրանք չհրապարակելու երդում, որը հաստատելու համար ձեռնադրվողը հաղորդություն է ստանում մի գավաթ գինով և  500 անգամ արտասանում է «Ամաս» (Ալի, Մուհամմադ, Սալման) սուրբ բառը: Իսմաիլիականների ծիսակատարությունները ևս շրջապատված են գաղտնիքների քողով. դրանք կատարվում են գիշերը, հատուկ մատուռներում (արաբ.՝ կուբբա, գմբեթ), որոնք տեղակայված են բարձրադիր վայրերում:

       Իսլամական ծիսակարգերը ալավիները բավականաչափ պարզեցրել են: Նրանք պահպանել են Ռամադանի պահքը, սակայն այն տեևում է կես ամիս: Ծիսական լվացումը բացակայում է, աղոթքը կատարվում է օրական երկու անգամ: Ալավիները չեղյալ են համարել իսլամի կողմից պարտադրվող մի շարք արգելքներ, ինչպես ալկոհոլի օգտագործման արգելքը:

Փոխառնչությունը այլ կրոնների հետ

       Ուղղափառ մուսուլմանները ատում էին ալավիներին առավել ևս, որ նրանց ուսմունքը մոտ էր իսլամին և այդ պատճառով ընկալվում էր որպես ոչ թե առանձին կրոն, այլ իրական հավատի խեղաթյուրում:  Սուննիական ուլեմները վստահեցնում էին, որ ալավիները առավել դաժան հերետիկոսներ են քան հրեաները, իսկ «նրանց վնասը Մուհամմադի համայնքին ավելի մեծ է քան թուրքերինը, ֆրանսիացիներինը և ուրիշներինը: Նրանք չեն հավատում ո՛չ Ալլահին, ո՛չ Մուհամմադին, ո՛չ էլ Ղուրանին»: Ալավիներն իրենք իրենց հերթին հեռանում էին մուսուլմաններից և առավել պատրաստակամությամբ սերտ կապեր էին հաստատում քրիստոնյաների հետ, որոնց կանանց հետ հաճախ էին ամուսնանում: Այսպես, թուրքահպատակ հայերի և քուրդ ալավիների զազա տոհմի (Դերսիմի շրջան)  միջև այնքան սերտ կապեր էին հաստատվել, որ թուրքահպատակ հայերի ներկա սերունդների մոտ պահպանվել են հիշողություններ «հայ-զազաների» մասին (ի դեպ զազա տոհմի ներկայացւոցիչները, ովքեր հեշտությամբ սերտ կապեր էին հաստատում հայերի հետ պաշտում էին նրանց սրբություններին, այցելում էին նրանց քահանաներին և այլն, միևնույն ժամանակ ատում էին մուսուլմաններին և մուսուլմանների հետ ցանկացած շփումը համարում էին ապականություն): Սրանով է բացատրվում հիպոթեզների հաճախակի ի հայտ գալը, որոնց համաձայն ալավիները հանդիսանում են քրիստոնյաների՝ խաչակիրների կամ կիլիկիյան հայերի և այլոց սերունդները:

Ալավիները ХХ դարում

       Ալավիները և՛ Թուրքիայում, և՛Սիրիայում միշտ վճռականորեն պաշտպանում էին հասարակության ապակրոնականացումը և քաղաքացիական իրավահավասարության համար մղվող պայքարը: Սիրիայում ֆրանսիացիները  1920 թ.-ի օգոստոսին ստեղծեցին«ալավիական ինքնավար մարզ»՝ Լաթակիյա մայրաքաղաքով, որը 1922 թ.-ի հունիսի 12-ին  հռչակվեց «Ալավիական պետություն»: Այդ պետությունն ուներ իր դրոշը, որը սպիտակ էր, մեջտեղում ուներ դեղին արև և չորս կարմիր անկյուններ: . Բնակչության թիվը կազմում էր278 հազար մարդ, որոնցից  176 հազարը ալավիներ էին: Այն 1936 թ.-ի դեկտեմբերի 5-ին, չնայած ալավի շեյխերի բողոքներին, ֆրանսիացիների կողմից միացվեց Սիրիային: Սիրիայի ալավիները, վախենալով մուսուլման սուննիների իշխանության տակ հայտնվելուց, նախ և առաջ սկսեցին պաշտոնապես հայտարարել, որ ալավիականությունը հանդիսանում է իսլամի ճյուղերից մեկը (այս բնույթի առաջին պաշտոնական հայտարարությունը կատարվեց 1936 թ.-ի հուլիսին), իսկ այնուհետև հետևողականորեն ձգտում էին Սիրիայում զբաղեցնել հեղինակավոր պաշտոններ, ինչը նրանց ամբողջությամբ հաջողվեց անել 1971թ.-ին, երբ ալավի Հաֆեզ Ասադը (ի դեպ նա անկիրթ զանգվածից էր՝ «ամմայից») դարձավ Սիրիայի նախագահ: Սա առաջացրեց մի շարք ուղղահավատների դժգոհությունը, ովքեր մատնանշում էին, որ Սիրիայի սահմանադրության համաձայն երկրի նախագահ կարող է լինել միայն մուսուլմանը: Ալավիների պաշտոնական ճանաչումը որպես մուսուլմանների (շիական ուղղություն), որը տեղի ունեցավ 1973 է.-ին, չկարողացավ մեղմացնել այդ դժգոհությունը: Այդ դժգոհությունը թեժացնում էր այն հանգամանքը, որ Ասադի հավատակիցները գործնականում դարձան Սիրիայում գերիշխող խմբավորում: Սա իր հերթին Սիրիայում բորբոքում է վահաբիական տրամադրությունները, որոնք դարձան աշխարհիկ-ալավիական ռեժիմի ընդդիմադիրների խորհրդանիշը: Սակայն ներկայումս նկատվում է տասներկուական շիաների հետ ալավիների աստիճանական մերձեցման գործընթացը, որոնք կազմում են աշխարհում շիաների ճնշող մեծամասնությունը: Այս գործընթացը նախաձեռնվեց Հաֆեզ Ասադի կողմից և շարունակվում է նաև նրա որդու՝ Բաշար Ասադի օրոք: Ալավիական բնակավայրերում կառուցվում են մզկիթներ, ալավիները հետևում են Ռամադանին և իսլամական այլ ծիսակատարությունների: Իշխանությունները ճնշում են գործադրում ալավի հոգևորականության վրա՝ պահանջելով հրաժարվել Ալիի աստվածային բնույթի ճանաչումից: Ապագայում սպասվում է ալավիականության և շիականության վերջնական միաձուլում:

Թվաքանակը և տարաբնակեցմումը

       Ներկայումս ալավիների թիվը հասնում է շուրջ 2,5 միլիոնի, որոնց մեծամասնությունը բնակվում է Սիրիայում (1,7 միլիոն, այսինքն՝ բնակչության ավելի քան 11 %-ը), ամենից առաջ Լաթակիա – Տարտուսի շրջանում և Թուրքիայում (մեծամասամբ Թուրքիայի սիրիական հատվածում, այսինքն՝  Ալեքսանդրետի շրջանում): Սիրիայի ալավիական ցեղերը բաժանվում են չորս խմբերի՝ Հայաթիյա, Կալյաբիյա, Հադդադիյա և Մութավիրա:   



Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь

Հովհաննիսյան Ն. - Արաբական երկրների պատմություն, հատոր I

Петрушевский И. - Ислам в Иране

Фролова Е. - История арабо-мусульманской философии

                         http://portal21.ru
                         http://ru.hayazg.info 



Թարգմանեցին՝ Լ Արզաքանցյանը և Գ. Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել