Որևէ ժողովուրդ, եթե դեռ լրիվ մեռած չէ, սովյալ երեխային տեսնելիս ինքնափրկության կենդանական բնազդով ոտքի կկանգնի: Մեր ժողովրդին այսքան «համբերատար» դարձնողը, նրա համբերության բաժակը ծակողը դրսի հայությունն է, որն իր հայրենազուրկի կարգավիճակը «արդարացնելու» ու իրեն մխիթարելու համար շարունակ զբաղված է եղել գերության մեջ մնացած իր հարազատներին սոսկ կերակրելու գործով:
Քանի դեռ մենք ապրում ենք այս «մենթալիտետով», քանի դեռ մեր գերխնդիրը գոյատևելն է, այլ ո՛չ ստրկությունից ազատագրվելը, աշխարհասփյուռ ղարիբ-խոպանչիները կեր են ուղարկելու իրենց հարազատներին՝ դրանով նպաստելով նրանց գերությանը և ամրագրելով պատանդի կարգավիճակը: Փաստորեն ստացվում է, որ հայի «ջիգյարն» աշխատում է հայի դեմ: Սա ծուղա՞կ է, թե՞ հայի բախտ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/905871826110519?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել