Ինչպես գիտենք այս տարվա երկրորդ կեսին Microsoft-ը կթողարկի իր հերթական օպերացիոն համակարգը, որը կոչվելու է Windows 8: Այդ օպերացիոն համակարգի լոգոն զգալի տարբերվում է նախորդ տարբերակների լոգոներից: Փորձենք վերհիշել տարբեր Windows-ների լոգոները և տեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխություններ են եղել:
Windows 1.0-ի լոգոն ունի շատ պարզ ու թեթև տեսք:
Windows 3.1-ում ավելացավ պատուհաններ հիշեցնող ալիքը՝ իր դասական գույներով:
Windows 95-ը ունի նույն լոգոն, սակայն փոխվել է հետևի ֆոնը և ավելացել է մի փոքր թափանցիկություն պատուհանների գույների վրա:
Windows 98-ի լոգոն նույն 95-ի լոգոն է
Windows XP-ն Մայքրոսոֆթի ամենատարածված օպերացիոն համակարգն է: Լոգոյի վրա այլևս չկան սև վանդակները, տառերը նորից վերադարձել են, և փոխվել է ալիքների ձևը:
Windows Vista-ում նույն XP-ի լոգոն է, սակայն կապույտ շրջանակի մեջ: Այդ լոգոն այժմ փոխարինել է Windows-ի դասական Start Menu-ն:
Windows 7-ում կապույտ շրջանակը անհետացել է և պատուհանների վրա ավելացել են մի շարք էֆեկտներ:
Եվ վերջապես Windows 8-ում անհետացել են բոլոր նախորդ փոփոխությունները և այս լոգոն ավելի շատ նման է Windows 1.0-ի լոգոյին:
Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2012/02/microsoft-windows.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել