ՉՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ-ՎԱԽ: Սա Բերմուդյան եռանկյունու հայկական տեսակն է, որը խոցի պես խժռում է մեր հայրենիքը ներսից: Ես վաղուց դադարել եմ մեղադրել սահմանից այն կողմ գտնվող երկրներին, քանզի մենք գիտակցելով սխալներ ենք թույլ տվել ու տալիս, մեզ խեղդել է ագահության փայլը, բայց և մենք կատարյալ անտարբեր ենք ու վախկոտ: Իմ ու ձեր սիրուն, արդեն նաև թախծոտ ու մտամոլոր աչքերի փրկիչը ինքներս ենք: Ձեզ ոչ Ռուսաստանն է ազատելու Եվրոպայի ձեռքից, ոչ Եվրոպան է ձեզ Ռուսաստանից փրկելու, ոչ ԱՄՆ-ն է ձեզ նավով փախցնելու Ռուսաստանից ու Եվրոպայից, այլ բոլորը ձեզ գնդակի պես տշելու են ուր այդ պահին հարմար եղավ, որովհետև չտես ենք ու անտարբեր: Ինչքան էլ ձեր թույլ տեղին դիպչեմ, բայց մի պահ համարձակություն ունեցեք խոստովանելու, որ ձեր կողմից պարտված թշնամին իր երկրի պատվի ու անունի համար է անգամ փող ծախսում այսօր: Ումից ինչ եք պահանջում փոխել, եթե փոխողը դուք պիտի լինեք: Գիտեք ինչ, օլիգարխը, մեծահարուստը, մեծ քաղաքական խաղերը եղել են, կան ու կլինեն: Շատ բան չէ, ընդամենը պիտի անտարբեր չլինել ու չլինել վախկոտ կաշառվող, որպեսզի ժողովրդի բարեկեցության մասին էլ մտածող լինի, ու այդ դեպքում ոչ ես, ոչ դուք օլիգարխի կամ մեծահարուստի փողերը չենք հաշվի: Իսկ մենք ոչինչ չանելով հայհոյում ենք: Ինչպես Վարդան Պետրոսյանն է ասում՝ ՀԱՅԵՐԸ ՀՈՅՈՒՄ ԵՆ, և դա է մեր ողբերգությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/726776260750816?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել