Իրականում այս հանցագործության հետևում կանգնած են բանկերն ու ԿԲ-ն, որոնք հրաման են տվել 100 դոլարից ավելի ոչ մեկին չվաճառել։ Վաճառելու դեպքում աշխատակցին հեռացնում են աշխատանքից։ Այսինքն՝ բանկերը դոլարի արհեստական դեֆիցիտ են ստեղծում՝ այն շուկայից հավաքելով։ Որի հետևանքով սկսել է ծաղկել արտարժույթի սև շուկան, ինչը փաստացի վերացել էր դեռ 90-ականների վերջերից։ Հենց այս պահին ՍԱՍ-ի փոխանակման կետում դոլարն արժե 560 դրամ, իսկ մի քիչ ներքև Տաշիրի մոտ սև շուկայում` 600 դրամ։ Ինչ-որ մեկն էս երկրում ՊԱՏԱՍԽԱՆ տալու է այս բարդակի համար։ Թե ոչ մեկի տանձին չի՞։ Հո թուրք չեք արա, մի բան ձեռնարկեք, մեղք ա էս ժողովուրդը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/848639751845257?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել