Էն տարում ՑէԲէ, 
Անգործ, բայց ագահ,
Մի պարապ մարդ էր նստած նախագահ։
Հենց որ իմացավ, որ դոլար չկա՝
Վեր ընկավ նորից դոշակի վրա։

— Ջավադյան,— ասին, ընկան ոտները,—
—Դու էս ցենտրալնի էս բանկի տերը,
Ու ձեր ռեզերվում դոլար քանի կա՝
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք…
Մենակ դոլարով մի քիչ գրեֆ անես,
Որ մեր խեղճ էրգիր քարուքանդ չանես։

— Չէ՛,— ասավ Արթուր,— դուք ամբողջ ազգով
Անց պիտի կենաք Պուտինի տակով։
Ես ու վարչապետ ինչ անենք-չանենք՝
Ոչ մի ֆեյսբուքցի բան չասի մեր դեմ։
Մենք ենք երկուսով ֆինանսի տերը.
Դե էկեք, գայդեք, ընկեք ոտներս…

***
Խալխին բերել աղքատ ու խեղճ,
Չեյնջի հերթում որ փտեն,
Իրենք մտել վրանի մեջ,
Որ օխտն ամսով քուն մտնեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել