Armnewstv.am-ը գրում է․
2015-ին ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց մուտքի թույլտվության` միայն աշխատանքային պայմանագրով մուտք գործել և աշխատել Ռուսաստանում: Հայաստանցիների համար միգրացիայի նախընտրելի երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը: Միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչը վստահեցնում է, որ հայերն իրենց իրավունքներում գրեթե հավասարվել են ՌԴ քաղաքացիներին:
Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարը թվեր չի ներկայացնում, մոտավոր հաշվարկներով ամեն տարի 25 000 մարդ լքում է Հայաստանը: Միգրացիային էլ նպաստում է ուղևորափոխադրումների հասանելիությունը: Հայաստանի սահմաններից դուրս գտնվողների համար գործում է նաև Տունդարձ կայքը, ինչը թույլ է տալիս արտասահմանում բնակվող մեր քաղաքացիներին կապ պահպանել Հայաստանի հետ, տեսակապով ստանալ մասնագիտական աջակցություն:
Տեսանյութն՝ այստեղ