Մի կայծ է մնում իրականում, որ Հայաստանում ապստամբություն ու տեռորի ալիք բռնվի՝ ուղղված իշխանավորների ու պարզապես հարուստների դեմ։ Չի կարելի այս աստիճանի հասցնել ժողովրդին... 1000 տաքսին դառավ, հացը Գյումրիում 40 դրամ թանկացել է, գազը թանկացել է, ամեն ինչը թանկացել է... Մի կայծ է մնում, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց ու էլ տուն չգնան, ու էդ կայծը կարող է դառնալ հասարակական տրանսպորտի թանկացումը։
Որքան էլ պարոդոքսալ հնչի, բայց մեր ժողովուրդը պատրաստ է կրել բազմահազարանոց կորուստներ, բայց երբեք ու ոչ մի պարագայում չի հանդուրժի, որ տրանսպորտը 50 դրամով թանկանա։
Բայց վայն եկել ու տարել ա էս իշխանություններին էլ, ընդդիմությանն էլ, բանկերին էլ, ներկրողներին էլ, եթե էդ ֆիտիլը զոռով կպցրեցին։ Էդ ժամանակ ժողովրդի դեմն առնել չի լինելու, մենակ բանակով, ու դա էլ հարց է, թե բանակը կենթարկվի՞ ստեղծված կացությունում։ Սա կրկնակի վտանգավոր է, հաշվի առնելով, որ նույնպիսի անկայունություն նաև Ադրբեջանում է, ու այս ներքին անկայությունների կտրուկ սրումը կարող է անխուսափելիորեն հանգեցնել նոր լիամասշտաբ պատերազմի ու ներքին տեռորի։
Այ էս վիճակին են հասցրել մեր երկիրը, ու դրա պատասխանատվությունը կրում են բոլորը, ով թաթախվել է մեր իշխանական ցեխակույտում՝ 91-ից ի վեր։ Սրբեր չկան, միայն սրիկաներ ու չսրիկաներ են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1594035840826970&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել