Երեկ ականատես եղա Բնապահպանության նախարարության աշխատակիցների ու բնապահպանների «բանավեճին»: Բանավեճը չակերտներով եմ դնում, որովհետև այնպիսի տպավորություն էր, թե նախարարության աշխատակիցները «քուչի ռազբորկի» էին եկել:
Եթե նախարարը որևէ բան հասկանում է մեդիայից ու մեդիայի հետ աշխատանքներից, ապա այդ բոլոր աշխատողներին պետք է գործից ազատի` մամուլի ծառայության պատասխանատուի գլխավորությամբ, որովհետև իրենք իրենց ագրեսիվությամբ, մեղմ ասած, նախարարության վարկաբեկումով էին զբաղված:
Բնապահպանության նախարարությունն ամեն մարզում մեկ կամ երկու որս տեսուչ ունի, ինչը ոչ մի կերպ հնարավորություն չի տալիս վերահսկել իրավիճակը: Փոխանակ դա ասեն, նախարարության աշխատողները թաթար մոնղոլների համառությամբ հարձակվել էին բնապահպանների վրա: Նման իրավիճակում, ինչ կարծիք էլ ունենաս, սկսում ես հակակրանք զգալ նախարարության նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahram.miraqyan/posts/436824753030458
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել