Նա ամուսնացած չէր, և ես երբեք նրան չեմ տեսել սպիտակ զգեստով։ Սպիտակ ձեռնոցներով... Մատներ, որոնց ես երբեք չեմ դիպչել։ Չեմ գտել նրա շականակագույն մազերն իմ շապիկի վրա, իսկ մութ գիշերներին նա երբեք չի թողել իմ մեջքին իր ստորագրությունը։ Տղամա՞րդ, ոչ, անհեթեթության աստիճան նրանը չէ. նրանը չեն։ Եթե ես կարողանայի խոսել նրա շուրթերով, ապա դա այսպես կհնչեր. «Նրանք ինձ չեն սազում, ինչպես սենյակային հողաթափերը չեն սազում երեկոյան զգեստիս հետ։ Ես ուզում եմ այս կոշիկները, նրանք յուրահատուկ են»։ 

Միայնա՞կ. Օ, ոչ։ Դա նրա մասին չէ։ Նա արդեն վաղուց այն միամիտ աղջիկը չէ՝ աչքերը լիքը պսպղացող աստղերով և խորը հավատով տղամարդու վստահելի ուսի հանդեպ։ Նրա խնդիրը այն չէ, որ նա մենակ է, այլ այն, որ նրան հանգիստ չեն թողնում։ Լքիր նրան, և նա նորից քեզ իր մոտ կքաշի։ Լքիր նրան երկրորդ անգամ և կարող ես մեկընդմիշտ մոռանալ նրա անունը։ Ես նրա մասին համարյա ոչինչ չգիտեմ, բայց եթե ինչ-որ մեկն ինձ հարցներ, թե ինչի է նա հավատում, ես առանց վայրկյան ավել մտածելու կպատասխանեի...
— Հարմարավետ կոշիկների. 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել