Բանկերը դոլար ու եվրո չեն վաճառում։ Կամ վաճառում են խիստ սահմանափակ քանակով՝ 100 դոլար, էն էլ անձնագրով։ Ընդ որում, մարդկանց «ներքին կարգով» ասում են, որ Կենտրոնական բանկի հրահանգն են կատարում։ Վաճառքի գինը հասցրել են 515-ի։
Դոլարով ու եվրոյով վարկավորումը սառեցրել են։
Մարդիկ կան՝ փող ունեն փոխանցելու իրենց գործընկերներին, չեն կարողանում արտարժույթով փոխանցում անել։ Մարդիկ խուճապի մեջ են, տնտեսությունն էլ փաստացի կաթվածահար վիճակում է։ Բոլորի գործերը կանգնել են։ Տնային տնտեսուհուց մինչև գործարար բոլորը ոչ թե ուղղակի անհանգիստ են, այլ չեն կարողանում իրենց անելիքները պլանավորել։
Ու դուք ասում եք՝ կայուն բանկային համակարգ։ Ի՞նչ կայուն, եթե կզեց էդ համակարգը դրամի 25% արժեզրկման պատճառով։ Ո՞ւմ համար են կայուն, եթե մարդկանց փաստի առաջ են կանգնեցրել։ Իրենք իրենց համա՞ր։ Որ հանկարծ չտրաքե՞ն։ Դե թող վերցնեն էդ իրենց կայունությունն ու... Չասեմ, հասկացաք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/504978606309761?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել