Կարծում եմ մեր կառավությունը Արցախի կառավարությունից սովորելու բաներ ունի. Այսօր ԼՂՀ վարչապետի հրավիրած խորհրդակցության վերաբերյալ տեղեկատվությունից. 
«Սոցիալական սրացումներից խուսափելու համար կառավարությունը ստիպված դիմում է սահմանափակումների` արգելել ցորենի արտահանումը, սահմանել ցորենի նվազագույն գին: Վարչապետի խոսքով` պետք է ընտրել այնպիսի տարբերակ, որ ընդունելի լինի և ցորեն արտադրողների, և հացարտադրողների, և սպառողների համար:
Քննարկման արդյունքում որոշվել է հանրապետությունում 1 կգ ցորենի նվազագույն գինը սահմանել 150 դրամ, իսկ 1 պարկ բարձրակարգ ալյուրի գինը` 11 հազար 700դրամ. այս պայմաններում առաջիկա ամիսներին կպահպանվի հացի առկա գինը` 110դրամ»:
Իսկ մեզ մոտ հաց է թանկանում, դեղ է թանկանում, շաքարավազ է թանկանում, կառավարությունը սուս է ու փուս....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել