Հայաստան պարտվեց 0:2 հաշվով Սերբիայի հետ այսօրվա ընկերական հանդիպմանը:
5-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ալեքսանդր Կոլարովի կատարած հարվածից հետո Գրիգոր Մելքսեթյանը ետ մղեց գնդակը, իսկ պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Զդրավկո Կուզմանովիչը բացեց հանդիպման հաշիվը:
30-րդ րոպեին Բոշկո Յովանովիչի` տուգանայից կատարած հարվածից հետո Գրիգոր Մելիքսեթյանը գնդակը հրամցրեց «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին, ով երկրորդ անգամ գրավեց մեր ընտրանու դարպասը: 
Այս խաղին Հայաստանի հավաքականը չխաղաց իր մարտական կազմով, հավաքականի առաջատարներից չխաղացին Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը:
Հուսանք վաղը մեր հավաքականի առաջատարները կխաղան և հետաքրքիր ու գոլառատ խաղի ականատես կլինենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել