Մենք չգիտեք ով է այդ ստահոդ լուրերը տարածել:  Ինչի՞ց պիտի դժգոհենք:Karabakh-life.am-ը գրում է․

Ուրախության ու հպարտության շունչը երեկ թագավորում էր Գիշիում: Գիշեցիները հավաքվել էին, ինչպես գյուղում են ասում, ,,շենքում,,` հանդիսությունների տանը: Եկել էին Քամալյանների ընտանիքի հրավերով: 
Հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը պատվով կատարել ու տուն է եկել նաև Նվերը: Նրան էին սպասում, որ Նորայրի համար, գյուղի սովորություններին ու հին ավանդությանը համաձայն, մատաղ անեն:

Երկվորյակ եղբայրները ծառայության ժամանակ բաժանվեցին, երբ դիրքերի վրա թշնամու հերթական հարձակումը կանխելու ժամանակ վիրավորված եղբայրը` Նորայրը, բուժման պատճառով ստիպված կիսատ թողեց ծառայությունը:
Նորայրի մասին շատ է գրվել լրատվամիջոցներում: Անզեն հայորդու` ժամկետային զինծառայողի արարքը, որ ստիպեց փախուստի դիմել թշնամու զինված հատուկ ջոկատայիններին, ոչ միայն սխրագործություն է , այլ ոգու, կամքի, վճռականության և նամուսի հավաստում:
,,Այդ պահին ես մտածել եմ, որ չեմ փրկվի, կզոհվեմ, ուղղակի ջանացել եմ զոհվելուց առաջ , հնարավորինս շատ վնաս հասցնել թշնամուն,,-անկեղծանում է Նորայրը:
Եղբայրների ու նրանց ծնողների ուրախությունը փոխանցվել էր ամբողջ գյուղին: Գիշեցիները հպարտանում են, նախնիների պատգամները նորից հիշում, ազատամարտի փառահեղ պատմությունից դրվագներ պատմում, գոյապայքարի հերոսների գործը շարունակելու խոստում տալիս ու բոլոր ասվածները խառնում երիտասարդ հերոսի` Նորայրի կենացի մեջ:
,,Սրանք հասարակ խոսքեր չեն, այլ պատմություն է, որը թարմացրեց Արցախի հերոսական պատմության էջերը: Մեր Նորայրը ապացուցեց, որ արցախցին ամուր է կառչած իր հողին ու վայը եկել է տարել նրան, ով համարձակվեց կասկածի տակ դնել այդ պարզ ճշմարտությունը,,` Նորայրի դյուցազնական արարքը ոգևորել էր բոլորին:
Գյուղում ձմեռային գիշերները երկար են, քեֆին և ուրախությանը ոչինչ չի խանգարում: Պար, գրկախառնություն, երգ ու հուզմունք ` մինչև լուսաբաց...
Ստիպված էինք ,,գողանալ,, երկվորյակներին` տեղեկանալու ապաքինման ընթացքի, նպատակների ու առօրյայի մասին:
Առաջին րոպեների տպավորությունը ուղեկցեց մեզ ամբողջ զրույցի ժամանակ: Համեստությունն այս ընտանքիում տան մեծ ու փոքրի արժանիքներից է :
Գյուղի դպրոցի փոխտնօրենը` տիկին Օհանջանյանը պատմում է, որ Քամալյան եղբայրները դպրոցի տարիներին աչքի են ընկել կարգապահությամբ ու համեստությամբ. ,, Ճիշտ է, նրանք չեն փայլել ուսման մեջ, բայց եղել են օրինակելի աշակերտներ: Եթե ինչ որ բան ենք ասել, անխոս կատարել են: Նրանք միշտ էլ եղել են պատրաճանաչ, աչքի են ընկել պատասխանատվության մեծ զգացումով,,:
Հուլիսի 31-ի դիվերսիայի մասին Նորայրը հակիրճ է խոսում: Ընկերներից մեկը պատմում է իր փոխարեն. ,, Մեկ տարի առաջ նույն այդ օրը, Նորայրին ծանր վիճակում տանում են հիվանդանոց` պայթել էր կույր աղիքը: Նորայրը քարե առողջություն ունի: Հենց դրա շնորհիվ էլ փրկվել է,,:
Մեկ տարի հետո, նույն օրը, մարտական դիրքում հերթապահություն կատարող Նորայրն ավելի զգուշավոր էր: Հուլիսի 31-ը իր ձախորդ օրերից է, պետք է զգույշ լինել,-մտածել է Նորայրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել