1in.am-ը գրում է․

Մի քանի տասնյակ ազատամարտիկներ այսօր փակ քննարկում անցկացրին՝ որոշելու համար իրենց հետագա գործողությունների ծրագիրը:

Քննարկումից հետո «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ գործողությունների են պատրաստ՝ նախկինում հայտարարում էին, թե ազատամարտիկներն այլևս տուն չեն գնալու, իսկ հիմա եռյակը հանրահավաքների տևական դադար է հայտարարել: «Երկրում այս վիճակը պետք է փոխվի: Երբ մենք ասում ենք՝ համաժողովրդական շարժում, նկատի ունենք համաժողովրդական մոբիլիզացիա: Մենք ոչ թե կանգնած ենք ինչ-որ քաղաքական ուժերի կողքին, այլ մեր ժողովրդի, ժողովրդի պահանջի կողքին: Մենք այդ ժողովրդի մի մասն ենք, շատ եք քաղաքականացնում, ազատամարտիկը ժողովրդի մի մասն է: Մենք որևէ մեկի դրոշակակիրը չենք դառնա, մենք ոչ նման խնդիր ունենք, ոչ էլ մեր առաջ այդպիսի նպատակ ենք դրել»,- մեր հացրադրմանն ի պատասխան՝ ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն էլ ասաց՝ իրենց մարտավարությունը հանրապետությունում օր ու ժամ առաջ իշխանափոխություն իրականացնելն է. «Եռաբլուրում մեր հավաքին շատերն այլ ելևէջներ տվեցին, բայց մեր բուն նպատակը մեր ընկերների սուրբ շիրիմներին փաստելն էր, որ մեր երդմանը հավատարիմ ենք մնալու»:

Նա ավելացրեց, որ իրենց նպատակն է համախմբել բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել