PanARMENIAN.Net -ը գրում է, որ ըստ Rate.am-ի՝ մեկ ամերիկյան դոլարի առքի նվազագույն գինը դեկտեմբերի 15-ին կազմում է 474 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 480 դրամ, առքի նվազագույն արժեքը 483 դրամ է, առավելագույնը` 495: Միջին փոխարժեքն է 476` առքի և 485,86 դրամ վաճառքի դեպքում:
Ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7,70 դրամ, վաճառքինը՝ 8,36 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8,33դրամ, վաճառքինը՝ 9.10 դրամ:
Աչքիս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ ասում էր ազգայինի կեղծ կատեգորիա լինելու իր հայտնի խոսքերը: Ոնց որ դա ապացուցվում է, ու ապացուցողները սկսել են ազգային դրամից:
Փաստացի, Հայաստանը չունի տնտեսություն ու սեփական արժույթ: Այն, իհարկե, կա, բայց դե շան առաջ գցես մոտիկ չի գա.... Սա լավ նշան չի, սրա հաջորդ քայլը սոցիալական կամ նույնիսկ հումանիտար աղետն է: Ամենապարզ հաշվարկով, որի մասին խոսեց նաև Ադիբեկյանը, հարվածի տակ հայտնվում է մեկ միլոն հայաստանցի` առնվազն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել