Մի հետաքրքիր բան ասեմ: Վերջին «ում ուզենք կծեծենք, ինչքան ուզենք կծեծենք» ակցիայի մասին ինչու է լռում մեր անկախության սիմվոլ թաթիկախոցյալ Պարույր Հայրիկյանը: Որպես հատուկ ծառայությունների ալիշ-վելիշների քաջագիտակ ու հատկապես ռուսական ՊԱԿ-ի (կա գե բե) թրի տակով անցած վետերան՝ պետք է առաջինը նա խոսեր, գնահատական տար կամ պատրաստակամություն հայտներ բացահայտելու ակցիայի իրական կազմակերպիչները հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայություններին` թեկուզև գիտենալով նրանց ձեռագիրը: Բայց դե թաթիկախոցյալ մեր սիմվոլը չկա ու չկա, «նիխտ»: Իսկ կարո՞ղ է նստած մտածում ու նոր սցենար է գրում, որ իր եզակիությունը պահի.... Դե հասկանալի է «ում ուզենք կծեծենք, ինչքան ուզենք կծեծենք» ակցիան մարդու գործին «բեսամփթ» խփեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել