1in.am-ը գրում է․
Նյու Յորքում բարձր դասարանցին 72 մլն դոլար է վաստակել՝ դասերից ազատ ժամերին խաղալով բորսայում: Այս մասին գրում է The New York Post-ը: 17-ամյա Մոհամեդ Իսլամը իր ռազմավարությունը չի բացահայտել՝ ասելով միայն, որ իր կուռքն է լեգենդար ամերիկացի ներդրող Փոլ Թյուդոր Ջոնսը, որը համարվում է Ուոլ Սթրիթում թրեյդերների «արքա»: «Դու ավելի շատ դասեր ես քաղում քո պարտություններից, ոչ թե հաջողություններից»,- դեռահասը մեջբերել է իր կուռքի խոսքերը: Իսլամի խոսքերով՝ իրեն ոգեշնչում է Ջոնսի այն մտայնությունը, որ չպետք է թափ տալ ձեռքերը և դուրս գալ խաղից՝ նույնիսկ այն դեպքում, երբ կորցնում ես հազարավոր դոլարներ: Նորաթուխ միլիոնատերն ասել է, որ հաջորդ տարվա հունիսին, երբ դառնա 18 տարեկան և ստանա բրոքերի լիցենզիա, իր երկու ընկերների հետ ծրագրում է բացել սեփական հեջ հիմնադրամ:

