Երիտասարդ կինն ագրեսիվ վարք է դրսևորում, անհետանում օրերով, մեկը մյուսի հետևից մտնում պատահական կապերի մեջ... Հուսահատ վիճակի հասած մայրը դստեր վարքը կապում է սեռական կյանքի ընդհատման և դրա հետևանքով հորմոնային խախտումների հետ, բայց քանի որ նրան բժշկի տանել չի կարողանում, մնում է միայն կռահել, թե ինչից կարող էր մարդն այդպես վերափոխվել:
Այս խնդրի շուրջ www.ladynews.am-ը զրուցել է սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ. բժշկուհու խոսքով՝ որպես կանոն նման իրավիճակում հայտնված կանայք ինքնուրույն չեմ դիմում բժշկի, որովհետև չեն կարծում, որ իրենք խնդիր ունեն: «Մեզ մոտ գալիս են մայրը, քույրը և ասում են գրեթե նույն բանը. «Բժշկուհի, չենք հավատում, գիտե՞ք՝ ինքը ինչ պարկեշտ կին է եղել: Վախենում էր նայել տղամարդկանց աչքերի մեջ: Այսօր կարող է տնից դուրս գալ, պատահական մեկի հետ ծառի տակ հարաբերություն ունենալ, գալ»: Որոշ դեպքերում կանոնավոր սեռական կյանքն ընդհատելը պատճառներից մեկն է, բայց սա ավելի շատ հոգեբանական խնդիր է, սնվում է ներքին ագրեսիայից»,- պարզաբանում է մասնագետը: