ArmNewsTV.am-ը գրում է.
Հայաստանի ամենացուրտ գյուղը` Փոքր Կովկասի Լապլանդիան, աշխարհից կտրվում է առաջին ձյան հետ:
Շիրակն արդեն մշուշի մեջ է, հեռավոր գյուղերում խոր աշուն չի եղել, բայց կարծես խոր ձմեռ լինի, առանց ռետինե անվադողերի անհնար է հասնել Ամասիա, առավել ևս սահմանամերձ համայնքներ։ Դժվարությամբ ու փորձություններից հետո մեքենան մոտենում է ձնապատ տարածքի բարձր կետին՝ Բերդաշեն համայնքին:
Փողոցները դատարկ են, խանութները փակ, բնակիչների դռները նույնպես Բերդաշենում լռություն է, ծխում են վառարանները։ Վարկածը հաստատեցին հարևանները, նոյեմբերից հետո դուրս չեն գալիս, վառելիքն ամբարել են, իրար կտեսնեն գարնան վերջին։ Գերասիմի տունն առաջինն է զգում ցուրտը, սառնությունը, քամիներն արևելքից են, բուքը գալիս փակում է տանիքներն էլ, ճանապարհներն էլ։ Համագյուղացու խոսքերը հաստատում է ավագ բերդաշենցին Միշա Չափարյան։ Նա համայնքի նախկին գյուղապետն է ու այսօրվա վավերագիրը։ Գյուղն այս տարածաշրջանի Լապլանդիան է՝ ձնառատ ու բուքուբորանի մեջ: Բնակիչներն են` այսպես են բնութագրում, երբեմն էլ Հյուսիսային բևեռի հետ համեմատում:
Հսկա լեռնաշղթան մյուս համայնքները պաշտպանում է սառը հոսանքներից, տուժում է հարթավայրային գյուղը: Ջերմաստիճանը տատանվում է, սակայն զրոյին չի մոտենում, այստեղ միշտ մինուս է` 20 աստիճան ցուրտը կա ու կա։ Իր տունը վերջինն է ու ամենաբարձրը մյուսների համեմատ, ինքն է չափել ու պարզել, թե ինչու է այստեղ սարսափելի ցուրտ։
Այս ամենից հետո գյուղի նախկին անունը փոխեցին ու Շուրաբադի փոխարեն դրեցին եղանակին ու կլիմային համապատասխան՝ Պաղակն։ Չափարյանի հիշողությունը ֆենոմենալ է տարեթվով, օրով ու անուններով՝ անգամ տասնամյակներ անց, թվարկած դեպքերը՝ մեկը մյուսից սարսափելի՝ ձմռանն արգելվում Է ծննդաբերել աղմկահարույց օրինակներ են եղել։ Ամուսնությունների օրինակով են համոզվել, որ հարսանիքները պետք է պլանավորել ամռանը, այլապես բեռնատարներն են համալրում հարսանեկան շարասյունը։ 20-րդ դարի կառուցած տները խարխուլ են, կիսափուլ ու վթարային: Կարկուտը ծեծած տեղը ծեծեց ամենաուղիղ իմաստով, դպրոցի պատերը ճաքեցին, հետո էլ հրդեհվեց տանիքը, դպրոցը փակվեց:
Ստիպված երեխաներին բերեցին ու տեղավորեցին համայնքի ղեկավարի կողքին, գյուղապետարանի հարկերում: 5 առաջին դասարանցի կա գյուղի դպրոցում, դասղեկի գրած ոտանավորն են անգիր անում: Գյուղապետարանի 4 սենյակ դարձել է ժամանակավոր դպրոց` աշակերտական նստարաններով, առանց գրատախտակների, առանց մշտական ջեռուցման, աշակերտները դասերն անցկացնում են վերարկուներով` էլեկտրական սալիկի շուրջ: Մինչև պայմանական դասարան հասնելն էլ պետք է փորձություններով անցնել, գյուղացիներն ասում են, որ Ֆորտ Բոյարը սկսվում է իրենց գյուղից, ավելի ստույգ գյուղի փլված կամրջից: Հոսող ջուրը վտանգում է անցորդի կյանքը, աղբյուրի ջուրը` բնակչինը, մեկ աղբյուր մի ամբողջ թաղամասի համար՝ օգտվում են բոլորը:
Շարունակությունն՝ այստեղ