Ես այդ բնագավառին ծանոթ չեմ և չեմ կարող կարծիք հայտնել:
Չեմ գտնում, որ կարող է ինձ մեկը նախանձել, ախր ես ոչ մի բանի դեռ չեմ հասել:
Այս անհաջողությանս մեղավորը միմիայն ես էի, չկարողացա ճիշտ կողմնորոշվել:
Իմ հավանած աղջիկը (տղան) նրան ուզեց, քանի որ իրոք նա ավելի շատ արժանիքներ ուներ, քան ես:
Ես նրան չեմ սիրում որպես մարդ, բայց նա շատ արտակարգ մասնագետ է:
Ծնողներ ջան, ինչի՞ այդքան ծախսի տակ ընկնեք՝ ինձ iPhone գնեք, ես ինքս երբ աշխատեմ, կգնեմ: 
Բեր համեստ հարսանիք անենք, կարևորը բոլորն ի սրտե ուրախանան, հարսի ավտոն էլ հենց մեր օպելը թող լինի, ո՞ւմ ինչ ունենք զարմացնելու:
Այս երգը կամ ֆիլմը գուցե շատ լավն է, բայց իմ դուրը չեկավ, դե ես այդքան էլ գլուխ չեմ հանում բարձր արվեստից:
Մենք իրար տանել չենք կարողանում, բայց նա իրոք հրաշալի անձնավորություն է, ուղղակի նեղ անձնական դրդապատճառներ կան:
Ես ինստիտուտ իմ ուժերով չընդունվեցի, մաթեմատիկայի քննությունը ծանոթով ստացա:
Տղաս ծառայության ժամանակ իրեն շատ անպատասխանատու պահեց ընկավ փորձանքի մեջ, ախր բանակն ի՞նչ մեղք ունի, որ ես տղայիս սխալ եմ դաստիարակել:
Ոչ ոք պարտավոր չի ինձ հասկանալ, բոլորն էլ ունեն իրենց դարդերն ու խնդիրները, ախր ես էլ պիտի մտնեմ դիմացինի դրության մեջ:
Ինձ ավելի շատ ուզում եմ ես լինեմ բոլորի համար թև ու թիկունք, քան ինքս ունենալ:
Ու ամենակարևորը, ես յուրահատուկ չեմ, ոչ մեկից չեմ տարբերվում, սովորական մարդ եմ՝ բոլորի նման իմ թերություններով ու առավելություններով հանդերձ:

Շարունակեք ինքներդ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել