Հիսուս ասում է.
-Գայթակղություններ անպայման կպատահեն, բայց վա~յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Ավելի լավ կլիներ, որ նրա վզին մի երկանաքար անցկացնեին ու նրան ծովը գցեին, քան թե նա այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ:
Հետևաբար զգուշացե՛ք: Եթե քո եղբայրը մեղք գործի, հանդիմանի՛ր նրան և եթե զղջա, ների՛ր նրան: Եթե նույնիսկ մեկ օրվա մեջ յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ էլ քեզ մոտ գալով ասի՝ «Զղջում եմ», պետք է ներես նրան:
-Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և ասեք այս թթենուն՝ «Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ», նա կհնազանդվի ձեզ:
(Ղուկասի ավետարան 17:1-6)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/989346901092422?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել