Այն, որ հայ եկեղեցու ջանադրությամբ կործանվեցին Արշակունիների, Բագրատունիների և Կիլիկյան հայոց թագավորությունները, դա պարզ է: Բայց այսօր էլ եկեղեցին պարապ, ձեռքերը ծալած չի նստել: Հիմա թիրախը հայկական երրորդ հանրապետությունն է:
Եկեղեցում տարածված անբարո երևույթները, հայտնի օֆշորային պատմությունները, եկեղեցու սպասավորների բիզնես հետաքրքրությունները բոլորին են հայտնի: Հիմա եկեղեցին ամենուր է խցկվում՝ իր ազդեցության տակ պահելով երկրի կարևորագույն ոլորտներ: ՀՀ նախագահի խորհրդականը կրթության գծով տերտեր է: Վերջերս երեք բարձրաստիճան հոգևորականներ ակադեմիկոսի տիտղոս ստացան… Բայց առավել վտանգավոր է եկեղեցու սպասավորների ներկայությունը բանակում:
Հիմա ՀՀ Զինված ուժերում զինվորների երդման արարողության ժամանակ փոխանակ ոգի և հայրենասիրություն քարոզող նյութեր տրամադրեն հայ զինվորին՝ Նոր Կտակարաններ ու աղոթագրքեր են տրամադրվում: Երևի շատ են ուզում, որ հայ զինվորը Հայկի, Տիգրանի, Արտաշեսի, Նժդեհի տեղ ջհուդաց պիղծ ու տմարդի հերոսներին՝ Մովսեսին, Աբրահամին, Հակոբին ու մյուս ստահակներին նմանվի:
Հիմա ձեռքիս է «Զինվորի աղոթագիրք» կոչված գրքույկը, որ պատրաստվել է Մայր Աթոռի կողմից 2010 թվականին ու շրջանառության մեջ դրվել ՀՀ Զինված ուժերում: Եվ այսպես, եկեք թերթենք միասին.
Նախաբանում գրված է. «Մեր աղոթքն ու սրտագին մաղթանքն է, որ Երկնային տերը լինի մեր հայրենյաց խրոխտ բանակի և համայն ժողովրդի մշտական և միակ Առաջնորդը»…
Ստացվում է՝ եկեղեցին ուզում է, որ իր երկնային տերը (բնականաբար՝ իր հոգևոր սպասավորների միջոցով) ինքն առաջնորդի բանակն ու հայությանը… Հիշեցում. Այսպես եղավ 428-ին, 1045-ին, 1375-ին…
Շարունակենք թերթել. Տերունական աղոթքին հաջորդում են Նորակոչիկի աղոթքը, Աղոթք գործից առաջ, Աղոթք ճաշից առաջ, Աղոթք ճաշից հետո, Աղոթք պարտականություններից և դասեր սերտելուց առաջ, Աղոթք ճանապարհ գնալուց առաջ, Կրտսեր հրամանատարի աղոթք, Աղոթք մարտական հերթապահություն մեկնելուց առաջ (Աստված օգնական է, ես հույսս դրել եմ նրա վրա, նա ապավենն է, փրկությանս եղջյուրը, ինձ ընդունողը. Օրհնելով կկանչեմ տիրոջը և իմ թշնամիներից կազատվեմ… ստացվում է՝ ոչ ոգի, ոչ ուժ…բավական է միայն օրհնելով կանչել ու…), Աղոթք մարտական հերթափոխի ժամանակ (Արի, տեր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր թշնամացել էին իմ դեմ…), Աղոթք մարտական հերթափոխից վերադարձին, Աղոթք պահակային ծառայությունից առաջ, Աղոթք պահակային ծառայությունից հետո, Աղոթք հատուկ մարտական առաջադրանքից առաջ և հետո, Աղոթք զենք-զինամթերքի հետ վարվելուց առաջ, Աղոթք կարգազանց զինվորների համար, Աղոթք քննչական մեկուսարանում գտնվողների համար, Աղոթք թուլության, տկարության դեպքում, Աղոթք բուժկետում և հոսպիտալում գտնվող զինվորի համար, Աղոթք վիրավորվելու և կոտրվածքների դեպքում, Բուժծառայողի աղոթք, Աղոթք վախերի, տարակույսների դեպքում, Աղոթք դժվարությունների և նեղությունների պահերին, Աղոթք խոհարարի համար, Աղոթք շրջափակման կամ գերության ժամանակ, Աղոթք երկնային զորքին, Աղոթք հիվանդության ժամանակ, Աղոթք փորձանքից ազատվելու և նեղություններից առաջ, Աղոթք ընդդեմ դևերի և կախարդների կապանքների և ընդդեմ աղանդավորների (շատ կարևոր աղոթք է…չէ՞ որ հայ զինվորը պարտավոր է դևերի դեմ էլ կռվել ու պայքարել), Խաղաղ կյանք խնդրելու աղոթք, Չարից փրկվելու զորավոր աղոթք (եկեք ազգովին աղոթենք, էլ բանակի կարիք չենք ունենա), Աստծուն օգնության կանչելու աղոթք, Ներում խնդրելու աղոթք, Խաչին ապավինելու զորավոր աղոթքներ, բարեխոսական աղոթքներ, Սուրբ հայրերի ամենօրյա աղոթքը, Տեր Ներսես կաթողիկոսի երգը բերդապահ զինվորների համար, ողջույնի խոսքեր, հոգևորականներին դիմելու ձևերը, Խաչակնքելու ձևերը…
Սա ինկվիզիցիա է, հարգելիներս. ստացվում է՝ հայ զինվորը համազորային կանոնադրություն սովորելու, հայրենիքին ծառայելու փոխարեն ողջ օրը պետք է աղոթքով անցկացնի:
Ես չեմ վստահում նման զինվորին…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/766989970023424
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել