1in.am-ը գրում է․
Եվրոպական հեռահաղորդակցական ընկերությունները չպետք է հետ մնան ԱՄՆ-ից, հակառակ դեպքում զոհ կդառնան գլոբալ մրցակցությանը: Այս մասին Die Zeit-ի հետ հարցազրույցում ասել է Deutsche Telekom-ի կառավարման անդամ Կլաուդիա Նեմաթը:
Նրա խոսքերով` արդեն այժմ Եվրոպայում բարձր արագությամբ համացանցի հատկացման ծառայությունների ոլորտն ավելի քիչ է զարգացած, քան ԱՄՆ-ում:
Նեմաթն անհանգստություն է հայտնել ԵՄ-ում խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների պակասի համար: Նրա խոսքերով` Եվրոպայում մոտ 200 մանր փրովայդերներ գոյություն ունեն, որոնք ի վիճակի չեն ենթակառույցը խոշոր մասշտաբներով զբաղեցնել:
Իսկ ԱՄՆ-ում առկա են 4 խոշոր ընկերություններ, որոնք հաջողությամբ մասնակցում են գլոբալ մրցակցությանը:
«Եթե մենք բաց թողնենք պահը, ապա թվային ոլորտում խաղի կանոններն ամբողջությամբ կթելադրի ԱՄՆ-ը: Տվյալների փոխանցումը 21-րդ դարի հումքային ռեսուրսն է, և Եվրոպային սպառնում է վերածվել ԱՄՆ-ի տեղեկատվական գաղութի»,- նշել է Նեմաթը: