ArmnewsTV.am-ը գրում է․
Ամերիկյան օդուժը վերջին երեք օրում Իսլամական պետության ահաբեկիչների դիրքերին 27 հարված է հասցրել: Ծայրահեղականները պատասխանել են քրիստոնյա չորս երեխայի գլխատելով: Սա տեղի է ունենում Իրաքի արևմուտքում, սահմանից այն կողմ` Սիրիայում իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Այստեղ կռվում են ավելի հանդուրժող խմբեր: Կառավարական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների բնակչության սարսափը այդ խմբերի ինքնաշեն արկերն են: Ռոյթերսի տվյալով` վերջին հինգ ամիսներին նման անսպասելի պայթյուններից զոհվել է 311 մարդ, այդ թվում տասնյակ երեխաներ: Զոհերի թվում նաև հայեր են եղել: Վերջին օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է:
Հալեպում ջուր և էլեկտրականություն լինում է օրական երկու անգամ: Ցերեկը և երեկոյան` երկուական ժամով: Բախումներ չեն լինում, բայց քաղաքի շրջակայքում պատերազմ է: Ամերիկյան Կոնգրեսը գրեթե միաձայն ընդունել է սիրիացի ապստամբներին զինելու վերաբերյալ օրինագիծը: Պաշտոնապես ամերիկացիները նրանց կպատրաստեն իսլամիստ ահաբեկիչների դեմ կռվելու համար, որոնց դեմ, ի դեպ, կռվում է նաև Սիրիայի բանակը: Բայց ամերիկյան աջակցություն ստացող խմբերը պայքարում են նաև Սիրիայի իշխանության դեմ և կռվում են Հալեպի մոտակայքում:
Տեսանյութը՝ այստեղ