
Վերջին շրջանում պլաստիկ վիրահատության զարգացման շնորհիվ մարդիկ ավելի հեշտ են պառկում վիրաբույժի նշտարի տակ՝ իրենց արտաքինն անճանաչելիորեն փոխելու հույսով։ Իսկ Թայլանդից մի երիտասարդ տղայի հաջողվեց իր կերպարանափոխությամբ զարմացնել նույնիսկ կյանքում ամեն ինչ տեսած համացանցի բնակչությանը։

Բացի սեռը փոխելու վիրահատությունից դեռահասը նաև լիպոսակցիա արեց և փոխեց մարմնի գույնը՝ թխամաշկ չաղլիկ տղայից վերափոխվելով սլացիկ կազմվածքով, ձյունաճերմակ մաշկով աղջկա։

Թայլանդն առհասարակ աշխարհում հայտնի է սեռի փոփոխության համար վիրահատությանների ամենացածր գներով, այդ պատճառով այնտեղ պետք է շատ զգույշ լինեն հատկապես ասպետները, քանի որ հաճախ հնարավոր է հանդիպել հմայիչ երիտասարդ աղջիկների, որոնք ամենապատասխանատու պահին կպարզեն, որ տղամարդիկ են։ )

Տրանսսեքսուալի լուսանկարները հայտնվեցին չինական լրատվամիջոցներից մեկում, որից հետո գրավեցին ամբողջ աշխարհի ընթերցողների ուշադրությունը։ Շատ օգտատերեր բաց չթողեցին հնարավորությունը գնահատել նորաթուխ աղջկա գեղեցիկ վարսերը, երկար թերթերունքնեը և խորը դեկոլտեն։






