Interpress.am-ը գրում է․

Սոցիալական ցանցերը քարոզարշավ են սկսել ի պաշտպանություն ադրբեջանցի աչքի ընկնող լրագրող Խադիջա Իսմաիլովայի, ում ձերբակալել են անհատին ինքնասպանության դրդելու մեղադրանքով:

Գործը միջազգային նշանակություն ստացավ, երբ Բաքվի դատարանը որոշեց լրագրողին երկու ամիս նախնական կալանքի տակ պահել:

ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Radio Free Europe / Radio Liberty-ի լրագրող Իսմայիլովան ավտորիտար նախագահ Իլհամ Ալիեւի խիստ քննադատներից է եւ մերկացրել է իշխող ընտանիքի բիզնեսի կապը կոռուպցիայի հետ: 38-ամյա լրագրողին մեղադրում են ռադիոկայանի նախկին գործընկերոջը ինքնասպանության դրդելու հարցում, ինչի համար նա կարող է ստանալ մինչեւ յոթ տարվա ազատազրկում:

Նրա կողմնակիցները պնդում են, որ կառավարության ներկայացրած կեղծ մեղադրանքների պատճառը Իսմայիլովայի ակնառու հետաքննչական աշխատանքն է: Իր մի շարք հոդվածներում նա բացահայտում է, որ Ալիեւի դուստրերը հարուստ են շնորհիվ իրենց պետական կապերի: Նրա մի քանի գործընկերներ ու մտերիմներ կազմակերպել են բողոքի ակցիաներ ամբողջ աշխարհում, ստեղծել են ֆեյսուքյան էջեր, հատուկ կայք, որտեղ լուսաբանվում են մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում: Նրանց ջանքերով մեկնարկել է նաև #FreeKhadija կարգախոսը, որը կոչ է անում ազատ արձակել Խաջիդային:

Երեքշաբթի`դեկտեմբերի 9-ին, Իսմայիլովան հայտարարել է, որ մեղադրանքները այլախոհության դեմ կառավարության գլխավորած հետապնդումների մի մասն են: «Ես սպասում էի, որ կառավարության նյարդերը ինչ-որ պահի տեղի կտան», – Իսմայիլովան ասել է հեռախոսով:

Իսմայլովայի հետաքննչական պատմությունները պատճառ դարձան, որ նրա բնակարանում գաղտնի տեսախցիկներ տեղադրվեն: Լրագրողը նամակ է ստացել, որտեղ եղել են իր բնականում ընկերոջ հետ սեռական հարաբերությունների տեսանյութի կադրեր: Նրան խորհուրդ են տվել լռել, հակառակ դեպքում սպառնացել են անարգել: Բայց Իսմայիլովան քաջություն գտավ չհրաժարվել պայքարից: Ի պատասխան, տեսահոլովակը տարածվեց առցանց: Լրագրողը շարունակեց աշխատել Ադրբեջանի նախագահի ընտանիքի կասկածելի բիզնեսի վրա` ներկայացնելով հետաքննչական նոր նյութեր: Դա պետք է առաջացներ ադրբեջանական վերնախավի կատաղությունը, որը նավթային դոլարները ծախսում է արեւմտյան լոբբիստական քարոզարշավի վրա` ի ցույց դնելու Ադրբեջանում ժողովրդավարության փայլուն զարգացումը:

2012 թ.-ին խորհրդարանն օրենսդրական փոփոխություններ ընդունեց, որը ընկերության հիմնադիրների մասին տեղեկությունները համարեց պետական գաղտնիք: Շատերն այն ընդունեցին որպես ուղղակի պատասխան Իսմայլովայի աշխատանքին:

Մի քանի հետաքննչական գործերի հրապարակումից հետո, Իսմայիլովան ձերբակալվեց ինքնասպանության դրդելու մեղադրանքով: Ավելի վաղ, դատախազները նրան զրպարտել էին պետական գաղտնիքները տարածելու համար` ներկայացնելով Կոնգրեսի աշխատակիցների գաղտնիքները հրապարակելու մեղադրանք: Իսմայիլովային նաեւ արգելել են լքել երկիրը:

Նրա հիմնական քննչական հոդվածները վերաբերում են Չեխիայում Ադրբեջանի իշխող ընտանիքի անշարժ գույքին, երկրի հեռահաղորդակցության ոլորտում նախագահի դուստրերի թաքցված բաժնետոմսերին եւ շինարարության ու հանքարդյունաբերության ոլորտներում առկա կաշառակերությանը:

«Ադրբեջանի կառավարությունը որոշել է, որ պետք է սպանի ու լռեցնի քննադատական ձայնը Ադրբեջանում», – ասել է նա անցյալ տարի աշնանը Լեհաստանում, Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամում: «Նրանց, ում կառավարությունը չի կարողանում գնել, փորձում է լռեցնել բանտ նստեցնելով կամ հետապնդելով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել