Instagram-ը գնելուց ընդամենը 2 ամիս հետո Facebook-ը սկսել է փորձարկել նոր բջջային ծրագիր, որը կոչվում է Facebook Camera: Չնայած այս ամենին, Facebook-ի հեղինակները նշում են, որ ծրագրային հավելումը ստեղծվել է հենց իրենց ծրագրավորողների կողմից և ամենևին էլ կապ չունի Instagram-ի հետ:
Դեռևս հավելումը հասանելի է միայն iPod Touch-ի և iPhone-ի համար:
Facebook Camera-ի օգնությամբ օգտվողները կարող են արագ նկարներ նկարել, փոփոխություններ կատարել և կիսվել այդ նկարներով իրենց ընկերների հետ: Կարելի է օգտագործել նաև միանգամից մի քանի նկար:

IOS-ի համար նախատեսված Facebook Camera
Դեռևս հավելումը հասանելի է միայն iPod Touch-ի և iPhone-ի համար:
Facebook Camera-ի օգնությամբ օգտվողները կարող են արագ նկարներ նկարել, փոփոխություններ կատարել և կիսվել այդ նկարներով իրենց ընկերների հետ: Կարելի է օգտագործել նաև միանգամից մի քանի նկար:

հավելումը կարող եք ներբեռնել App Store-ից:
Android, Windows Phone և BlakBerri օպ. համակարգերի համար դեռևս ծրագիրը հասանելի չի, սակայն հայտնի է, որ արդեն տարվում են աշխատանքներ:
Ծրագիրը ընդամենը մի քանի օրվա ընթացքում մեծ տարածում է գտել, քանի որ սոցիալական կայքից օգտվողների մոտ կեսը կայք է այցելում բջջային հեռախոսներից և մասնավորապես iOS և Android օպ. համակարգերով աշխատող հեռախոսներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




