Armnewstv.am-ը գրում է․
Մեկը չէ, երկուսն էլ չեն, արդեն 6-ն են: Տավուշցի ամուսինները արդեն 3-րդ անգամ զույգ են ունենում, երեք անգամ էլ տղա: 2,8 կգ, մյուսն էլ 2.6` առայժմ անունները գաղտնի են, հայրը այս հարցում երկար է մտածում, ընտանիքում պատահական անուն չի դրվում: Զույգերի միջև 3 տարվա տարբերություն կա, Արծրունն ու Սահակը ծնվեցին 2007-ին, Նորայրն ու Սարգիսը` 2010-ին, այս զույգ տղաներն էլ ձիու տարում: Բժշիկները խոստովանում են, որ սա եզակի դեպք է, գենետիկան է խոսում և 30-ամյա Նաիրայի և ամուսնու` Դավիթի արմատներում զույգեր ունեցողներ եղել են:
8 հոգանոց ընտանիքի առաջնային խնդիրը բնակարան ունենալն է, ապրում են Իջևանում` բարեկամի տանը: Ընտանիքի հայրը իրավաբան է: Ապագա 6 զինվորների հայրը վստահեցնում է, որ անկախ սոցիալական պայմաններից` երկիրը չեն լքի, առողջությունն էլ եթե ների, ընտանիքը կշարունակի համալրվել: Ամանորին ընդառաջ` բազմազավակ ընտանիքը նվերներ ունի` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջին անհրաժեշտության մանկական իրերն է ապահովել, էրեբունի բժշկական կենտրոնն էլ ֆինանսական աջակցություն և անվճար պալատ է տրամադրել: Ավագ եղբայրները, կրտսերներին են շրջապատել` թև թիկունք են լինելու, մեկ մյուսին` զիջող, լսող ու օգնող:
Մյուս ավետիսը մի քանի պալատ այն կողմ է: 10 տարի երեխա չունենալուց հետո Լուսինեն լույս աշխարհ բերեց զույգ տղա: Լուսինեն հղիացել է արհեստական բեղմնավորման ճանապարհով, կնոջն այս հարցում օգնել է Արագիլ հիմնադրամը: Կեսարյան հատումով ծնված Ալեքսին ու Ալենին մայրը երբեք չի շփոթի: Նորածին զույգերը առողջ են: Դավիթն ու Նաիրան էլ որոշել են` 6 տղայով չեն սահմանափակվելու` գուցե զույգ աղջիկ էլ ունենան:
Տեսանյութն՝ այստեղ