Նոր Nissan Murano-ն «իրական շոկ» կդառնա, քանի որ ավտոարտադրողը որոշել է, որ քրոսովերը, որը պետք է թարմացվի 2014թ., առավելագույնս ագրեսիվ դարձնել: Գործնականում, հավանաբար, դա կիրականանա ապագա Murano-ի արտաքինում TeRRa կոնցեպտի դիզայներական լուծումների ներդրմամբ, հաղորդում է Automotive News-ը:

Nissan-ի գլխավոր դիզայներ Շիրո Նակամուրան Automotive News-ին հայտարարել է, որ նոր Murano-ն գնորդների վրա մեծ շոկային ազդեցություն կթողնի, հատկապես իր «վայրագ» և ագրեսիվ արտաքինի հաշվին:

Քրոսովերի երրորդ սերունդը, սերիական արտադրության ժամանակ կընդօրինակի որոշ դիզայներական քայլեր, որոնք նախագծվել են Nissan TeRRa նախատիպի համար:

Nissan TeRRa-ի շնորհանդեսը նախատեսված է իրականացնել Փարիզի ավտոսրահի շրջանակներում, և արդեն հայտարարվել է, որ ջրածնային ուժային ագրեգատով այդ կոնցեպտուալ քրոսովերը զանգվածային արտադրության հեռանկար չունի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել