Ադրբեջանի Շամքորի շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շիշթեփե գյուղի բնակիչ Նիյամեդդին Մամեդովը «Մազդա» մակնիշի իր ավտոմեքենայով կնոջ հետ գնացել է անմարդաբնակ վայր: Այնտեղ նա կնոջը ծեծել է բռունցքներով և ոտքերով, ապա մեքենայով մի քանի անգամ անցել նրա վրայով:

Ենթադրվում է, որ կինը դեռ կենդանի է եղել, երբ ամուսինն առաջին անգամ վրաերթի է ենթարկել նրան: Եթե դա ապացուցվի, ապա ամուսնու դեմ քրեական գործ կհարուցվի «առանձնակի դաժանությամբ կատարված սպանության» հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:

Շամքիրի դատախազությունից նաև տեղեկացրել են, որ շրջանի տղամարդիկ պարբերաբար մեկնում են Ռուսաստան` արտագնա աշխատանքի, որտեղ լինում են 6 ամսից ավելի: Իսկ երբ վերադառնում են տուն, սկսում են իրենց կանանց մեղադրել «մահացու մեղքերի» մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել