Քիչ առաջ` գիշերվա ժամը 4-ն անց տասին, մի այսպիսի ստատուս կարդացի. «Արամ Մանուկյանին ծեծել են... Լավ են արել»: Շան տեղ չէի դնի, կանցնեի կգնայի, ինչպես նման այլ վայրահաչոցների կողքով եմ անցնում` գիտակցելով, որ եթե տվյալ երկոտանին չորքոտանու բնազդներով է ապրում, նրա դեմ ոչ մի դեղամիջոց չկա: Բայց: Փշաքաղվեցի, երբ տեսա, որ այդ ստատուսի հեղինակը ոչ միայն կին է, նաև դպրոցում մանկավարժ է... Սա` էս սադիստը, երեխաներ է դաստիարակում: Ու քանի՜-քանի սրա նմանները կան, որոնց մեր երեխաների կրթությունն է վստահված: Ընտրությունների շրջանում ընտրատեղամասերի կեղծարար տերուտիրականների շարքերում մանկավարժների առատությամբ եթե դատենք, սրանք մեկը չեն, երկուսը չեն, տասը չեն, ոհմակներ են... Սարսափելի է:
Խեղճ, խեղճ մեր երեխաներ... (((((((((((((
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել