Իրավիճակներ, որոնք կարող են նյարդայնացնել շատերին.
1.Առաջին ալիքով խոսում է Լուսիկ Ագուլիսցին՝ հավանաբար իր Ագուլիսի տարազով: Այ մայրիկ ջան, այդ տարազը շատ գեղեցիկ է, բայց այն ժամանակ, երբ դրված է լինում թանգարանում, և մարդիկ գնում ու հիանում են նմանատիպ ազգային արժեքներով:
2.Ամեն առավոտ աշխատանքի գնալուց, երբ հանդիպում եմ «Կարաս» fast food մատակարարող ցանցի շենքերի վրա արված գրառումը, որտեղ գրված է ԱԶԳԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՑԱՆՑ: Ի դեպ, շաուրման, աջարական խաչապուրին, առհասարակ խաչապուրին, քեբաբը հայկական ճաշատեսակներ չեն: Եվ ի վերջո, եթե հիմա զուգարանի թուղթ արտադրեք, ապա պետք ա վրան գրեք ԱԶԳԱՅԻՆ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ հա՞ երևի:
3. Եվ ամենակարևորը, որ ինձ, կարելի է ասել, հունից հանեց այսօր, ոչ թե Ջեմալ կրտսերի այցելությունն էր, այլ նրա շուրջ հավաքված մեր հայրենակիցները, որոնք եվրոպական դեսպանատների աշխատակիցների աչքը մտնելու, անխափան իրեն բաժին գրանտը ստանալու համար պատրաստ էին նույնիսկ ցատկոտել, միայն թե թուրքագետ, Ջեմալի գրքի թարգմանիչ Մելքոնյանը շուտ լքի հաստատությունը: