Մեր գանգատուփի ներսում գտնվող 1.3 գրամ կշռող սուպերհամակարգիչը միաժամանակ կարողանում է մշակել փաստերի ու դեմքերի մասին տեղեկատվություն, կարգավորում է մեր շարժումներն ու խոսքը և որոշումներ է կայացնում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում, շնորհիվ նեյրովիզուալացման ոլորտում գրանցված ձեռքբերումների, գիտնականները գնալով ավելի ու ավելի շատ բաներ են պարզում այն մասին, թե ինչ հիանալի բան է մեր ուղեղը։ Ձեզ ենք ներկայացնում մարդու ուղեղի մասին 26 ամենահետաքրքիր, անհավատալի ու ցնցող փաստերը։

1. Ուղեղն ունի 80-100 միլիարդ նյարդային բջիջ՝ նեյրոններ, որոնք մոտավորապես այս տեսքն ունեն.

brain_creu-ru-01

2. Աջ կիսագունդը 200 միլիոն նեյրոն ավել ունի, քան ձախը։

3. Նեյրոններն ըստ չափերի տարբեր են։ Դրանց լայնությունը կարող է լինել 4-ից մինչև 10 միկրոմետր։ Որպեսզի հասկանաք, թե ինչ փոքր է այս մեծությունը, բավական է միայն ասել, որ այս տեքստում առկա ցանկացած միջակետի չափերը հերիք են, որպեսզի դրա մեջ տեղավորվի 100 ամենափոքր նեյրոն։

4. Չնայած ոչ մեծ չափերին, գիտնականները կարողանում են հետևել յուրաքանչյուր նեյրոնի ակտիվությանը։ Սա կոչվում է «առանձին միավորների գրանցում» և հաճախ է կիրառվում էպիլեպսիայի ախտորոշում անելիս։

5. Սեռական տարբերություններն ուղեղի հարցում վիճելի են, բայց համաձայն 2014 թվականին իրականացված հետազոտությունների՝ կանանց ուղեղում ավելի շատ է մոխրագույն նյութի չափաբաժինը։

brain_creu-ru-02

6. Հումանիտար մտածողության տեր մարդկանց մոտ ուղեղում բարձր է մոխրագույն զանգվածի տոկոսային բաժինը։

7. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարբերական ֆիզիկական վարժանքները կարող են բերել մոխրագույն զանգվածի ավելացման՝ հիպպոկամպում։

8. Մոխրագույն բջիջները կազմում են ուղեղի մոտ 40 տոկոսը, ու դրանք մոխրագույն են դառնում միայն մահանալուց հետո։

9. Կենդանի մարդու ուղեղն ունի վարդագույն երանգ։

10. Տղամարդկանց ուղեղում ավելի քիչ է մոխրագույն զանգվածը ու ավելի շատ սպիտակ զանգվածը, ինչպես նաև ողնուղեղային հեղուկի քանակը։

11. Սպիտակ զանգվածն իր սպիտակ գույնը ստանում է միելինից, որոնք օգտագործում են աքսոնները ու արագացնում էլեկտրական իմպուլսների շարժման արագությունը։

12. Յուղը վնասակար է սրտի համար, բայց օգտակար է ուղեղի համար։ Ուղեղի կեսից ավելին, ինչպես նաև միելինի մեծ մասը, բաղկացած է ճարպից։

13. Կշռելով ընդամենը 1.3 կիլոգրամ՝ ուղեղը կազմում եմ մարմնի ընդհանուր ծավալի ընդամենը 2-3 տոկոսը, բայց ծախսում է օրգանիզմում առկա թթվածնի 20 տոկոսը և գլյուկոզայի 15-20 տոկոսը։

14. Ուղեղն անհավանական քանակության էներգիա է արտադրում։ Քնած ուղեղի արտադրած էներգիան բավական է 25 վատանոց լամպ վառելու համար։

15. Ուղեղի չափը չի ազդում մտավոր ունակությունների վրա։ Օրինակ՝ Էյնշտեյնի ուղեղը կշռում էր 1.2 կիլոգրամ, ինչը քիչ է, քան միջին վիճակագրական մարդու մոտ։

16. Նյարդային իմպուլսների համար որպես «երթուղի ծառայող» նեյրիտները, որոնք կոչվում են աքսոններ, կարող են ուղեղում մոտ 161000 կիլոմետր ընդհանուր ձգվածություն ունենալ, ինչը բավական է մեր մոլորակը 4 անգամ փաթաթելու համար։

17. Ուղեղում չկան ցավային ռեցեպտորներ, ուստի բժիշկները կարող են անգամ գիտակցության մեջ գտնվող մարդու ուղեղի վրա վիրահատություն իրականացնել։

18. Մի հավատացեք այն հիմար միֆին, որ մենք մեր ուղեղի 10 տոկոսն ենք օգտագործում։ Իրականում, մենք օգտագործում ենք դրա գրեթե 100 տոկոսն էլ։

19. Ուղեղի ծալքերը մեծ նշանակություն ունեն։ Դրանք ավելացնում են ուղեղի մակերևույթի մակերեսը, ինչը թույլ է տալիս ավելի շատ նեյրոն ունենալ, որոնք պատասխանատու են մտքերի ու հիշողության համար։

20. Ուզո՞ւմ եք ավելի շատ ծալքեր ունենալ։ Եթե այո, ապա փորձեք զբաղվել մեդիտացիայով։ Ներաշխարհի ճանաչողության գործընթացը սերտորեն կապված է կենտրոնացման, ինքնավերլուծման ու էմոցիոնալ վերահսկողության համար պատասխանատու մասում ծալքերի քանակի ավելացման հետ։

Brain Collector Seeks Trump-Like Donors To Probe Personality

21. Հոգնեցի՞ք այս տեքստը կարդալուց։ Հորանջեք, դա կպաղեցնի Ձեր ուղեղը, ու Դուք կթարմանաք, իսկ հոգնած ուղեղը սկսում է տաքանալ։

22. Անգամ գերհոգնած ուղեղը կարող է արդյունավետ լինել։ Որոշ գինականներ պնդում են, որ մարդն օրական միջինում 70000 միտք է ունենում։

23. Տեղեկատվությունն ուղեղում անցնում է տարբեր տիպի նեյրոններով և տարբեր արագությամբ՝ սկսված 1.5 կմ/ժ-ից մինչև 440 կմ/ժ։

24. Մեր ուղեղը կարող է սկանավորել ու վերլուծել բարդ պատկերներ ընդամենը 13 միլիվայրկյանում։ Դա շատ արագ է, եթե հաշվի առնենք, որ աչքի թարթումը, այսինքն՝ ակնթարթը, տևում է միջինում մի քանի հարյուր միլիվայրկյան։

25. Դեռ մի քանի տարի առաջ համարվում էր, որ ուղեղը ձևավորվում է մարդու կյանքի առաջին տարիների ընթացքում, բայց վերջերս անցկացված հետազոտություններն ապացուցել են, որ դեռահասների մոտ տեղի են ունենում ուղեղի կրիտիկական փոփոխություններ, հատկապես՝ առաջնային կեղևում ու լիմբիկ համակարգում, որոնք պատասխան են տալիս սոցիալական որոշումների կայացման, իմպուլսների վերահսկման և էմոցիոնալ մշակման համար։

26. Երբ բանը վերաբերվում է Ձեր գլխուղեղին, ապա որոշակի հապաղումը նորմալ է։ Մարդը չափահաս է համարվում թեև 18 տարեկանում, բայց նրա ուղեղի զարգացումը շարունակվում է մինչև 25 տարեկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել