Armnewstv.am-ը գրում է․
Խորհրդարանական լսումներ` Աժ-ից դուրս, բայց Աժ պատգամավորի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ: Մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է պալիատիվ խնամքի դերը բժշկության մեջ: Լսումները կնպաստեն համակարգի ճիշտ ներդրմանը ու կբացառեն հնարավոր բացթողումներն ու թերացումները` համոզված են մասնագետները:
Հայաստանում տարեկան մահանում է 26-28 հազար մարդ, որոնց 60-70 տոկոսն ամոքիչ խնամքի կարիք է ունենում: Այդ խնամքը պետք է լիարժեք լինի, անհրաժեշտ է տարբեր մասնագետների ներգրավել ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական ու հոգևոր ոլորտներից: Այսպես հնարավոր կլինի թեթևացնել և հիվանդի, և խնամողի հոգսերը:
Բաց հասարակություն հիմնադրամի փոխտնօրենը սեփական օրինակով է զգացել պալիատիվ խնամքի կարիքը: Երկու տարի առաջ հայրը մահացել է քաղցկեղից: Ընտանիքը ծանր ապրումներ է ունեցել: Հաշվի առնելով պալիատիվ բժշկության կարևորությունը` պետք է լուրջ քննարկումներ ու ուսումնասիրություններ անել, կարծում են մասնագետները: Սկսած օրենքի ընդունումից, դեղորայքի հասնաելիությունից մինչև ուսուցում ու քարոզչություն:
Տեսանյութն՝ այստեղ