Զարմանում ե՞ք, որ Հայաստանում մարդկանց ծեծում են քաղաքական հայացքների համար, որ հայը հային ա ծեծում: Մտածում եք՝ մենք սուրբ ենք, ու տենց բաներ մեր մոտ չպետք ա լինե՞ն: Դե կարդացեք, թե ինչ ա ասում Եղիշեն` դեռ 5-րդ դարում.

«Գարունը գալուն պես Վարդանը գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց երկիր, առնում ու ավերում էր շատ գավառներ. և այնպես նեղը լծեց Վասակին և նրա հետ եղած ամբողջ զորքին, որ սովի վտանգից անխտիր սատկած էշերի և ձիերի միս էին ուտում: Եվ շատ հարվածներ էր հասցնում ուրացյալին, այնպես, որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու քահանայության ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար տանջվածների վրա, որովհետև բոբիկ ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց և շատ տղաների քարերին խփելով` սպանեցին-գցեցին ճանապարհների վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել