Պարզվում է, որ գազի գինը ամենից շատ թանկացել է... հենց Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում, ու եթե այլ գազալցակայաններում գինը 170-190 դրամից միջինում 210 դրամի է հասել, ապա բարգավաճած գազալցակայաններում գազի գինն արդեն կազմում է 230 դրամ։
Փաստորեն, հերթական անգամ ականատես ենք լինում անհետևողականության ու կեղծավորության և հերթական անգամ տեսնում ենք, որ երբ բարգավաճականներն իրենց շապիկներն են ճղում ու հայտարարում են, որ իրենք դեմ են տնտեսական անիրավություններին, գործով իրենք այլ բան են ապացուցում, երբ նրանք իրենց կրծքերի մազերն են պռճկում՝ գոռալով, որ իրենք ժողովրդի հետ են ու ժողովրդի ցավով են տապակվում, դա էլի այդպես չէ, երբ նրանք բազմամիլիարդանոց ցույցերով են սպառնում, որովհետև իրենք դեմ են ժողովրդի հարստահարմանը, դա կրկին այդպես չէ։
Ընդհանրապես, սա հերթական տրիվիալ օրինակն է նրա, թե ինչ անբաժանելի մաս է կազմում բարգավաճն այսօրվա գաղջ իրականությանն ու բեսպրեդելին, և անկախ նրանից, թե ինչ են նրանք բարբաջում տրիբուններից, ու ինչ ջանքեր են թափում բարգավաճականներն ու իրենց ֆեյքերը սոցիալական ցանցերում ու տեղեկատվական դաշտում, նրանք խորապես թքած ունեն թե ժողովրդական հոգսերի, թե խնդիրների, թե արդարության վրա, իսկ ողջ աղմուկը զուտ աթոռակռվի համար է և ուրիշ ոչինչ։