Կորուտսները շատ են, ձեռբերումները՝սակավաթիվ:
Այսօր Կոմիտասի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրերն են:Աստված նրանց հոգիներին խաղաղություն տա:
Բարեկամներ, սովորություն դարձրեք`օրվա ընթացքում մի քանի անգամ աղոթել, եթե մոռանում եք, հոգ չէ, ես ինքս էլ հաճախ տարված եմ լինում, մոռանում եմ, բայց եկեք ինքներս մեզ խոստանանք ու փորձենք հիշել: Աղոթեք արթնանալիս, կեսօրին` հաց ուտելիս և գիշերը`քնելուց առաջ:
Վերջում, եկեք աղՈթենք մեր երկու սիրելի զինվորների հոգու հանգստյան համար, որոնք արդեն այսօր մեր կողքին չեն:Աստված ձեր հոգին լուսավորի եղբայրք իմ հարազատՙ ԴՈՒՔ ՀԵՐՈՍ ԵՔ, ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ:
Համբերություն զոհված զինծառայողների ծնողներին ու հայ ժողովրդին:
Սիրելիներս մենք միայն կարող ենք աղոթել առ Աստված, ուրիշ ոչինչ մեզանից կախված չէ, ոչ ոք ոչինչ չի կարող փոխել, եթե Տերը ի սկզբանե այդպես էր որոշել:
Զինվենք հավատքով ու Հիսուսի սուրբ խաչը մեզ ապավեն:
Բարի գիշեր սիրելի հայություն, իրականությունը՝մեմղ ասած դաժան է, բայց դիմանալ է պետք, դիմանալ...
Աղօթք քնելուց առաջ
Պահապա´ն ամենայնի Քրիստոս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրայ`
ցերեկ եւ գիշեր, տանը նստելիս,
ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս,
որպէսզի երբէք չսասանուեմ.
եւ ողորմի ´ր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս.
(Սբ. Ներսես Շնորհալի, «Հաւատով Խոստովանիմ»)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: