Ես Քո մասին ամեն ինչ գիտե՛՞մ...

Youtube կայքում օրերս տեղադրված տեսանյութը բացահայտում է, թե որն է կախարդանքի գաղտնիքը: Տեսանյութի հերոսը Դեյվ անունով տղամարդն է, ով կարողանում է բացահայտել մարդկանց մասին այնպիսի գաղտնիքներ և տեղեկություններ, որոնք, ըստ երևույթին, կախարդանքից բացի ոչ մի այլ կերպ հնարավոր չէ պարզել: 
Նա կարողանում է ասել տարբեր մարդկանց բանկային հաշվեհամարները, լավագույն ընկերների անունները և այլ գաղտնի փաստեր նրանց մասին: Մինչդեռ Դեյվին այցելած անձինք զարմանում են նրա զարմանահրաշ ունակությամբ, վերջինս նրանց բացահայտում է իր «գաղտնիքը»: 
Պարզվում է` ողջ տեղեկատվությունը տվյալ մարդկանց մասին Դեյվի օգնականները ստանում են համացանցից: Տեսանյութը ավարտվում է զգոնության կոչով, քանի որ իրականում մեր ողջ կյանքը գտնվում է համացանցում և հասանալի է բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել