Օգտակար խորհուրդներ ատամի ցավի դեմ168.am-ը գրում է․

Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ այցելել, ապա պետք է փորձել մեղմել ցավը: 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերևների վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր, եռացրեք ևս 10 րոպե: Սառեցնելուց հետո ողողեք բերանն այնքան ժամանակ, մինչև ցավը կանցնի:

Ատամի ցավին շատ լավ օգնում է նաև բրգաձև սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ և 10 րոպե թողնել ատամի վրա: Սկզբից` ատամի մի մասին, հետո` մյուս: Չի կարելի չարաշահել, որովհետև հնարավոր է` այրեք լինդը: Պրոցեդուրան կրկնել 5-6 ժամ հետո, ատամի ցավի դեպքում: Արդյունավետ միջոց է մեղրամոմը:

Վերցնել ոլոռի չափ բնական մեղրամոմի մի կտոր ու դնել ցավող ատամի անցքում: Որպեսզի մեղրամոմը փափկի, կարելի է մի քիչ տաքացնել: Կարիեսի ժամանակ պրոֆիլակտիկ միջոց են 50 գրամ դաղձի խոտի, 25 գրամ սրոհունդի խոտի և 25 գրամ սովորական խնկածաղկի խոտի խառնուրդից պատրաստված թուրմով ողողումները: Այս խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել 2-3 րոպե թույլ կրակի վրա: 1-2 ժամ հետո քամել և կատարել ողողումներ: Այն նաև վերացնում է բերանի տհաճ հոտը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել