Ադրբեջանցիները հայ զինվոր են սպանում, հայկական ուղղաթիռ խփում, հայկական կողմն էդ կապակցությամբ ահասարսուռ հայտարարություններ է անում, թե տեսեք՝ հեսա ինչ պատասխան ենք տալու ու ոչ մի բան էլ չի անում: Նույն կերպ էլ Երևան քաղաքի կենտրոնում ազատամարտիկների են ծեծում, մենք հայտարարություններ ենք անում, թե տեսեք՝ ինչ պատասխան ենք տալու դրանց ու մենք էլ ոչինչ չենք անում:
Արդյունքում ստացվում է, որ ադրբեջանցիները շարունակում են սահմանի վրա հայ զինվորներ սպանել, իսկ ներքին ադրբեջանցիք էլ շարունակում են քաղաքի մեջտեղում մեզ ոչնչացնել, ու էսքանից հետո հաստատ բոլոր մեր կողմից արված հայտարարությունները հավայի տեքստեր են կամ էլ հայավարի ասած՝ էՐՎԱԾ ՍՐՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/786434278062691?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել