Aroxj.am-ը գրում է․
Ծանր աշխատանքային օրվանից հետո, երբեմն այնքան հոգնած եք լինում, որ նույնիսկ նստած տեղից շարժվելը բարդ գործ է դառնում: Դա ունի իր բացատրությունը: Մենք բոլորս՝ բացառությամբ պրոֆեսիոնալ մարզիկների ու մի քանի այլ մասնագիտության տեր մարդկանց չենք կատարում ծանր ֆիզիկական աշխատանք: Ամբողջը օրը նստած կամ կանգնած ենք, քիչ ենք շարժվում: Դրա արդյունքում մեր մկանները թուլանում են, չեն ստանում անհրաժեշտ ծանրաբեռնվածությունը՝ մկանային տոնուսը իջնում է: Եթե ցանկանում եք, որպեսզի ծանր աշխատանքային օրվանից հետո ձեզ մոտ բացվի այսպես կոչված <<երկրորդ շնչառությունը>>, դուք ձեզ զգաք թարմացած, բարձր տրամադրություն ունենաք ու պատրաստ լինեք մի լավ երեկո անցկացնել ընկերների կամ հարազատների շրջապատում, ապա ձեզ հարկավոր է ընդամենը 5 րոպե՝ կատարելու 5 վարժություն: Որից հետո ձեզ կզգաք, այքան թարմ, որքան առավոտյան աշխատանքի գնալիս էիք: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում հենց այդ հրաշալի հնգյակը՝
Ձեռքերի ու ուսերի մկանների համար
1. Ոտքերը դրեք ուսերի լայնությամբ, փորը ետ քաշեք և շունչը պահեք
2. Ձեռքերը բարձրացրեք կրծքավանդակի բարձրության և խաչեք մատները՝ ձեռքերով ստեղծելով կիսաշրջան
3. Այնուհետև մատների ծայրերը սեղմեք իրար որքան ուժ ունեք
4. Կլորացրեք մեքջի վերևի հատված և այդպես սեղմեք 10 վարկյան ու թուլացրեք ձեզ
Փորի և կոնքերի մկանների համար
1. Նստեք հատակին և ծալեք ծնկները
2. Շնչեք և արտաշնչեք 3 անգամ ու պահեք շունչը
3. Թեքվեք դեպի աջ կոնք ու բարձրացրեք աջ ձեռքը դեպի վերև իսկ ձախով հենվեք հատակին
4. Թեքումներ արեք դեպի ձախ, 12 վարկյան, այնուհետև նույնը կրկնեք ձախ կոնքի ուղղությամբ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ