Interpress.am-ը գրում է․

Քուրդիստանի խորհրդարանում հայ պատգամավոր կա, Հայաստանում էլ` եզդիական մեծ համայնք: Այս երկու փաստերը Հայաստանի կառավարության համար Հյուսիսային Իրաքում/Քուրդիստանում առնվազն ձևական ներկայություն հաստատելու առիթներ են, որոնք միավորում են կողմերին:

Հայաստան և Իրաքի Քուրդիստան. Ինչու՞ Երևանը չունի դիվանագիտական ներկայություն Էրբիլում

Իրաքի քրդական դե յուրե ինքնավար շրջանը Երևանից մի քանի հարյուր կիլոմետր է հեռու: Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային առանցքային դերակատար է և ունի աճող տնտեսություն: Մեզ պետք է մտահոգի Հայաստանի և Քրդական Տարածաշրջանային Կառավարության (ՔՏԿ) միջև երկկողմ կապերի ակնհայտ բացակայությունից:

26 երկրներ այժմ տարբեր ձևաչափերով ներկայացված են Էրբիլում` Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքում: Հայաստանը` ոչ: Այս տարվա փետրվարին Բաղդադ կատարած այցի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը Էրբիլում ծրագրում է բացել գլխավոր հյուպատոսություն: Ութ ամիս անցել է, դա դեռ տեղի չի ունեցել:

«Հետքը» ԱՄՆ-ում Քուրդիստանի Տարածաշրջանային Կառավարության Ակադեմիական գործերի ներկայացուցչության տնօրեն Կարուան Զեբարիին ուղարկել է հարցեր` կենտրոնանալով Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վրա: Պարոն Զեբարիի պատասխաններն ու քաղաքական մի քանի հայտնի վերլուծաբանների տեսակետները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Հարց. 26 երկրներ այս պահին ունեն դիվանագիտական ներկայություն Էրբիլում` Քուրդիստանի մայրաքաղաքում, Հայաստանը դրանց թվում չէ: Չնայած, փաստ է, որ Երևանի և Էրբիլի միջև հեռավորությունն ընդամենը 282 մղոն է:

Այս տարվա փետրվարին Բաղդադ կատարած այցի ժամանակ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը ծրագրում է բացել գլխավոր հյուպատոսություն Էրբիլում` Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքում: Դուք գիտե՞ք, թե ինչու դա դեռ տեղի չի ունեցել, կա՞ն դրա ուշացման հետ կապված խնդիրներ:

Պատասխան. Ես պաշտոնապես չեմ կարող մեկնաբանել ՔՏԿ-Հայաստան հարաբերությունները, քանի որ իմ լիազորությունները սահմանափակված են ԱՄՆ-ՔՏԿ կապերով: Եթե Դուք ցանկանում եք կոնկրետ հարցերի պատասխաններ ստանալ, ես խորհուրդ կտայի կապվել ՔՏԿ արտաքին հարաբերությունների քարտուղարության հետ: Նրանք կկարողանան հստակ պատասխան տալ դիվանագիտական առաքելությունների փոխանակման հարցերին:

Այժմ Քուրդիստանում շատ փորձնական շրջան է: Մենք պատերազմում ենք Իսլամական պետության դեմ և ընդունել ենք 1.4 միլիոն փախստական 5.3 միլիոն բնակչություն ունեցող մեր տարածաշրջանում, հասկանալի պատճառներով մենք կենտրոնացած ենք հենց այս հարցերի վրա: Ինչ վերաբերում է նախորդ պատվիրակությունների այցերին, ՔՏԿ-Հայաստան հարաբերությունները ես կբնութագրեի` շատ լավ: Կարծեմ, ամեն տարի մեր տարածաշրջան մեկ պատվիրակություն է գալիս, ինչն իմ կարծիքով շատ դրական է: Չեմ կարծում, որ այստեղ կա անտարբերության կամ ցանկության խնդիր, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկար գործընթաց է, և ես կարծում եմ, որ իրավիճակը կթելադրի այն արագությանը, որով մենք կկարողանանք ավարտել այդ գործընթացը: ՔՏԿ-ն և Հայաստանը միշտ էլ հետաքրքրություն են ցուցաբերել դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հարցում, և ես կարծում եմ, որ մենք կտեսնենք դա մոտ ապագայում:

Հարց. Չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը ՔՏԿ-ի և Հայաստանի միջև, Երևանը ունի դեսպան Բաղդադում` Կարեն Գրիգորյանը: Նա երբևէ այցելե՞լ է իրաքյան Քուրդիստան կամ կապ հաստատե՞լ է ՔՏԿ ներկայացուցիչների հետ պաշտոնական մակարդակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել