Նովոսիբիրսկում տեղացած ամառային կարկուտի լուսանկարն ընդգրկվել է Time ամսագրի՝ 2014 թ.–ի լավագույն լուսանկարների առաջին տասնյակի մեջ։
Լուսանկարի հեղինակը Նիկիտա Դուդնիկն է։ 2014 թ.–ի հուլիսի 12–ին նա այն նույն լողափում էր, որտեղ հանկարծակի կարկուտ տեղաց։ Նա միանգամից լուսանկարեց այդ պահը և կարկուտից փախչող մարդկանց։ Դա սովորական ամառային օր էր, ջերմաստիճանը +41 աստիճան, և հանկարծ այն ընկավ մինչև +21, լողափին ուժեղ քամի բարձրացավ, իսկ մի քանի րոպե անց հանգստացողները հայտնվեցին կարկուտի տարափի տակ։
Նիկիտան խոստովանում է, որ իր լուսանկարին տրված այդքան բարձր գնահատականն իր համար անսպասելի էր։ Իսկ ստացված եկամուտը նա պատրաստվում է ներդնել սեփական բիզնեսի զարգացման մեջ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



