1in.am–ը գրում է.

instagram_video_starwars_hero

Instagram-ը կստուգի հայտնի մարդկանց և բրենդների օգտահաշիվներն ու կհեռացնի կեղծերը, ընկերության բլոգում գրել է դրա համահիմնադիր և գլխավոր տնօրեն Քևին Սիսթրը:

Կեղծ օգտահաշիվները սկսել են ապաակտիվացվել այս տարվա սկզբից, սակայն դրանք դեռ մնում են պլատֆորմի վրա, դրանք ամբողջովին կհեռացվեն մոտակա շաբաթներին: Հեռացված օգտահաշիվները ընդմիշտ կանհետանան՝ այդ թվում նաև օգտատերերի բաժանորդների ցանկից:

Հայտնիների, մարզիկների և բրենդների իրական պրոֆիլները հատուկ նշաններով կնշվեն: Այդ նշանները նույնպես համացանցում կհայտնվեն մոտ ժամանակում: Ծրագիրը պրոֆիլի իսկությունը կճշտի հենց օգտատերերից:

Մասնագետները կարծում են, որ Instagram-ում ավելի քիչ կեղծ պրոֆիլներ կան, քան Twitter-ում:
Սեփական տվյալների համաձայն՝ Instagram-ն այսօրվա դրությամբ 300 միլիոն ակտիվ օգտատերեր ունի: Այս թվի մեջ ներառված չեն այն կեղծ օգտահաշիվները, որոնք արդեն ապաակտիվացվել են: Instagram-ում հրապարակված լուսանկարների թիվն անցել է 30 միլիարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել