Ժողովուրդ, էս ու՜ր ենք հասել, արդեն ազատամարտիկ ծեծող ստահակ կա էս երկրում: Դրանք թուրքից բեթար են: Ձեռք բարձրացնել ազատամարտիկի վրա, ով թուրքից չի վախեցել, մամաները լացացրել է ու հույս ունենալ, որ ձեր ծեծից պետք է վախենա: Միայն սահմանափակ, սառեցված ուղեղով մարդը կարող է նման բան մտածել: Ազատամարտիկները նշեցին, որ պատրաստվում են «սամասուդ» անել: Ես չեմ կարծում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը թույլ տա, որ բանը հասնի «սամասուդին»: Նա այն մարդն է, ով միանշանակ կդատապարտի ազգի տականքի արարքը և հետևողական կլինի նրանց հայտնաբերմանն ու օրենքի դատին հանձնելուն: Մենք հավատում ենք Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել