Տարիներ շարունակ Երևանում պայմանական անդորր էր: Թվում էր, թե կրակոցներով, ծեծ ու ջարդով հարց լուծելու ժամանակներն անցել են: Սակայն տարվա կեսերից Երևանում հնչեցին մի քանի աղմկահարույց կրակոցներ:
Մայիս 17-ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսայի մասնակցությամբ կրակոցներ են հնչում Վերնիսաժի հարևանությամբ, երեք մարդ հոսպիտալացվում է:
Հունիսի 7-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել են կրակոցներ:
Օգոստոսի 29-կրակոցներ են հնչել Երևան քաղաքի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում:
Սեպտեմբերի 19-Էրեբունիում հնչած կրակոցների թիրախն Ա Մկոյանն էր: Ա. Մկոյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Սեպտեմբերի 30-Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհին կրակոցներ են հնչել:
Վառվեցին մի քանի ակտիվիստների մեքենաներ, ծեծվեցին մի քանի ակտիվիստներ:
Երեկ ու այսօր մամուլը պայթեց Արցախյան ազատամարտի երեք հերոսների դաժանաբար ծեծի ենթարկվելու լուրով: Նախ՝ Ապարանի գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, հետո ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Հարց. արդյո՞ք այսպիսի Ապահով Հայաստանի մասին էր խոստանում մեզ Սերժ Սարգսյանը: Եթե այո, ապա թեման պարզ է: Եթե ոչ՝ ապա ինչու՞ հրապարակային չի հայտարարում իր լոզունգի ձախողման մասին: