Քաղհանը մարդու գործերի ամէնակարևոր, ժամանակատար, յաճախ նաեւ խիստ ձանձրալի գործերից է։
Քաղհանը սկսւում է գարնան հետ, երբ հողից ծլում են ինչպէս օգտակար բոյսերը, այնպէս էլ անօգտակար բոյսերը՝ մոլախոտերը։
Այս մոլախոտերը տարբեր տեսակի են լինում։ Դրանցից ոմանք յզօր արմատներ ունեն՝ խորը՝ երբէմն ուղիղ, երբէմն ճիղավորումներով եւ իրենց արմատներով ճնշում են մեր ցանած բոյսերի արմատները՝ թէ՛ տարածքի առումով, եւ թէ՛ սնման։ Մոլախոտեր կան, որ բաւականին արագ բարձրանում են, եւ արևն ամբողջութեամբ կլանելով, արգելում են օգտակար բոյսերին արեւ տեսնել եւ աճել։ Կան նաեւ այնպիսիք, որ փաթաթւում են օգտակար բոյսերի ցողունների, տերեւների վրայ եւ խեղդելով նրանց, խանգարում ազատ, իր բնական ձեւով աճել։
Այսպէս, ամբողջ աճման ընթացքում մարդն անըդհատ քաղհանում է մոլախոտերը, որպէսզի բերքն առատ ստացուի։ Եւ պատկերացրէք, որ վերջնականապէս հնարաուոր չի լինում քաղհանել ամբողջը։
Ինչ որ պահից սկսած, սովորաբար դադարեցնում են քաղհանը, կախուած բոյսից, եւ միանգամից տարբեր տիպի մոլախոտեր հողի վրայ մեծ «տոնախմբութիւն են կազմակերպում», ամբողջութեամբ տարածուելով, եւ արդէն իրենք միմեանց խանգարելով։
Օրինակ կարտոֆիլը։ Երբ արդէն աւարտւում է հասունացումը ցողունների, այլեւս հողը չեն քաղհանում մոլախոտերից, եւ գալիս է ժամանակ, որ ամբողջ հողը պատւում է մոլախոտերով։ Սակայն իսկական գանձերն այս դէպքում գտնւում են հողի տակ, խօսքը կարտոֆիլի պալարների մասին է։ Եւ երբ բերքը հաւաքելու ժամանակ անհրաժեշտ է կատարել եւս մէկ խոշոր չափերով քաղհան, որպեսզի հնարաուոր լինի հողի տակից հանել կարտոֆիլները։
յ․գ․ Մարդս հող է, որի մէջ կան թէ՛ վերը նշուած տեսակի մոլախոտեր, եւ թէ՛ օգտակար բոյսեր։ Ամէն մարդ ի զօրու չէ ինքնուրոյն ճնշել ու քաղհանել մոլախոտերն իր մէջից, հապա անհրաժեշտ է նրան օգնել այդ հարցում։ Հակառակ դէպքում մոլախոտերն առատ լինելով մարդու մէջ, նրան դարձնում են մի մեծ մոլախոտ, որն արդէն հանրութիւն կոչուած հողի մէջ սկսում է մոլախոտի գործունեութիւնը կատարել։
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/442007.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել